2023 թվականին Մառնեուլիի ոչ մի գյուղում չի նախատեսվում մինի մարզադաշտի կառուցվում
Մառնեուլիի մունիցիպալիտետի Դաշտափ գյուղի բնակիչները պահանջում են մարզադաշտ կառուցել։ Դաշտափի հանրակրթական դպրոցի վրացերենի՝ որպես երկրորդ լեզվի ուսուցչուհի Նատալի Սամխարաձեն Ռադիո Մարնեուլիի հետ զրույցում ասաց, որ գյուղում մինի մարզադաշտ կազմակերպելու խնդրանքով 2022 թվականին դիմել է քաղաքապետարան, սակայն նրանք չեն արձագանքել իր նամակին։ 

«Գյուղում ունենք աղջիկների ֆուտբոլի թիմ, որը բազմաթիվ մրցումների է մասնակցում, մրցանակներ է շահում։ Այնուամենայնիվ, դպրոցում մարզադահլիճ չունենք, բակում մարզադաշտ չունենք, իսկ գյուղում մարզադաշտ ենք ուզում ունենալ։ Երեխաները նաեւ տեսաուղերձեր են ձայնագրել, որ միգուցե ինչ-որ մեկը մեզ օգնի, գյուղում մարզադաշտ բացենք։ Մոտ մայիսին ես դիմում եմ ուղարկել քաղաքապետարանի էլեկտրոնային փոստին, սակայն պատասխան չեմ ստացել։ Հետո, երբ մեկ այլ հարցով եկա քաղաքապետարան, հարցրի այս դիմումի ճակատագիրը, ասացին, որ այս դիմումը չենք ստացել, և դրանից հետո ես այլ դիմում գրեցի և ներկայացրի դիվանատուն, ես էլ վերցրեցի դիմումի համարը, բայց դրանից հետո էլ պատասխան չստացա։ Հիմա գնում եմ գյուղ, տեսնում եմ՝ փոքրիկ հրապարակ են սարքում։ Այո, նաեւ շատ լավ է, որ հրապարակը կառուցվում է, բայց լավ կլիներ, որ մարզադաշտն էլ կառուցվեր»։ - ասում է Նատալի Սամխարաձեն։

Սամխարաձեի խոսքով՝ մոտ ժամանակներս նա մտադիր է պաշտոնական նամակ ուղարկել Մառնեուլիի քաղաքապետարան՝ գյուղում մինի մարզադաշտ կազմակերպելու խնդրանքով։

Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանի  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ 2023 թվականի բյուջեում միջոցներ չկան Դաշտափա գյուղում մինի մարզադաշտի կառուցման համար։ Քաղաքապետարանից պարզաբանում են նաև, որ 2023 թվականի ընթացքում Մառնեուլիի որևէ գյուղում մինի մարզադաշտ չի նախատեսվում կառուցել։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები