Մառնեուլիի քաղաքապետարանը 7 անշարժ գույք կօտարի
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը կօտարի քաղաքապետարանի հաշվեկշռի 7 օբյեկտ։ Այսօր՝ մարտի 23-ին, ավագանու նիստում պատգամավորները կողմ են արտահայտվել օբյեկտների օտարմանը։ Ինչպես նիստում ասաց Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման բաժնի ղեկավար Դավիթ Խարշիլաձեն, նշված օբյեկտները չեն գործում, և այդ պատճառով քաղաքապետարանը որոշել է դրանք օտարել։

«Մեր ծառայությունը համապատասխան համաձայնություն ստանալու նպատակով ներկայացրել է 7 օբյեկտ։ Այս հաստատությունները գտնվում են Սադախլո
գյուղում, մենք ունենք երկու հաստատություն Կաչագանում, Աղմամեդլոյում, Կասումլոյում և Խոժորնիում։ Համապատասխանաբար, խնդրում ենք ձեզ տալ մեզ ձեր համաձայնությունը նշված օբյեկտները տնօրինելու էլեկտրոնային աճուրդի միջոցով, ինչը մեզ հնարավորություն կտա Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեում լրացուցիչ վարձակալական վարձավճարի տեսքով միջոցներ մոբիլիզացնել
։ - ասել է Դավիթ Խարշիլաձեն

Ավագանու մեծամասնությունը կողմ է արտահայտվել քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված 7 անշարժ գույքի վաճառքին։ Ավագանու անդամները կողմ են արտահայտվել նաև Ծերեթելի գյուղում գործող մանկապարտեզի օտարմանը, որպեսզի քանդվի մանկապարտեզի կիսավեր շենքը և դրա փոխարեն նոր մանկապարտեզ կառուցվի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« ნოემბერი 2024 »»
28293031 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1