Այսօր՝ մարտի 27-ին, Մառնեուլիի սակրեբուլոյի նիստը բացվել է
Վրաստանի հավաքականի հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներով։
Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն շնորհավորել է
բնակիչներին մարտի 26-ին Թբիլիսիում Վրաստանի հավաքականի Հունաստանի
հավաքականին պարտության մատնած և պատմության մեջ
առաջին անգամ Եվրոպայի առաջնություն մեկնելու կապակցությամբ։
«
Վրաստանը հաղթեց այս խաղում և նվաճեց Եվրոպայի առաջնության
ուղեգիր, որը կանցկացվի Գերմանիայում՝ շատ լավ երկրում։ Սա պատմական
օր է մեզանից յուրաքանչյուրի համար։ Ցանկանում եմ շնորհակալություն
հայտնել մեր թիմին՝ Վրաստանի ազգային հավաքականին, իրենց
նվիրվածության համար՝ այսքան ուրախություն և այդքան հույզեր
պարգեւելու մեր երկրի ժողովրդին։ Երեկ մենք տեսանք, թե ինչ էր
կատարվում մեր ազգային մարզադաշտում՝ «Դինամո Արենայում», ինչ էր
կատարվում մայրաքաղաքում և բոլոր քաղաքներում։ Նրանց մեջ
երիտասարդները մեզ հետ շատ զգացմունքային արտահայտվեցին,
յուրաքանչյուր ընտանիքում մեծ ուրախություն կար»: - ասել է
Ամիրան Գիորգաձեն
Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահը բնակիչներին խոստացել է, որ
Մառնեուլիում հատուկ կազմակերպված տարածքում հնարավոր կլինի դիտել
Վրաստանի հավաքականի առաջին հանդիպումը Եվրոպայի առաջնությունում։
«
Մենք՝ տեղական ինքնակառավարումս, որոշում ենք կայացրել, որ
երբ սկսվի Եվրոպայի առաջնությունը, Մառնեուլիում կընտրվի տարածք,
որտեղ տեղադրվելու է մեծ մոնիտոր, որտեղ հնարավորություն կունենանք
միասին աջակցել մեր ազգային հավաքականին, և բոլոր պայմանները կլինեն,
որպեսզի երկրպագուների, երիտասարդների համար ժամանցային ծրագիր լինի,
որպեսզի խաղը չսկսած կարողանանք նախապատրաստվել մեր ազգային
հավաքականին աջակցելու համար»։ - ասել է Ամիրան
Գիորգաձեն
Սակրեբուլոյի նիստում սակրեբուլոյի նախագահի հետ միասին քաղաքացիներին
հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաեւ Մառնեուլիի քաղաքապետ
Քենան Օմարովը։
«
Ես նույնպես ողջունում եմ բոլորին եւ շնորհավորում այս
պատմական հաղթանակի կապակցությամբ։ Երեկ մեր ֆուտբոլի հավաքականի
հաղթանակն անհրաժեշտ էր՝ կարեւոր ու պատմական հաղթանակ։ Ուզում եմ
շնորհակալություն հայտնել նրանց այս հաղթանակի համար և նաև
շնորհակալություն հայտնել բոլորիդ մեր թիմի կողքին լինելու համար։
Մաղթում եմ նրանց հաջողություններ և նորանոր հաղթանակներ»։ -
ասել է Քենան Օմարովը
Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպման ճակատագիրը որոշվեց 11
հանդիպումներից բաղկացած շարքով, որտեղ Վրաստանի հավաքականը 4:2
հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին։ Եվրո 2024-ը կանցկացվի
Գերմանիայում։ Վրաստանի հավաքականը F խմբում կխաղա Թուրքիայի,
Չեխիայի և Պորտուգալիայի հետ։
Այսօր՝ մարտի 27-ին, ավագանու նիստում քննարկվել է ընդհանուր առմամբ 8
հարց։ Բոլոր 8 հարցերի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են
կայացրել։
Լուսանկարը ՝ Ռաշան Զիադալիևի
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան