Սոցիալապես անապահովի կարգավիճակ չունեցող ընտանիքները քաղաքապետարանից կկարողանան ստանալ մինչև 2000 լարի

Մարտի 27-ին Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն հաստատել է սոցիալական նոր ծրագիրը։

Քաղաքապետարանի առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության ղեկավար Նինո Դեկանոիձեն  սակրեբուլոյի  նիստում խոսել է սոցիալական փաթեթում ներառված փոփոխությունների մասին։

Դեկանոիձեի խոսքով, նոր սոցիալական փաթեթի միջոցով ֆինանսական աջակցություն կտրամադրվի տնտեսական ծանր վիճակում գտնվող ընտանիքներին:

«Փոխել ենք Առողջապահության և սոցիալական ապահովության հանձնաժողովը, որի օգնությամբ կկարողանանք ուսումնասիրել բնակչության հետ կապված բոլոր կարևոր հարցերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, և քաղաքապետարանի ներկա փուլում կրկին ֆինանսական աջակցություն կներդնենք։ ծրագիր, որը կրկին կիրականացվի քաղաքապետի ներկայացուցիչների օգնությամբ, եւ խնդիրներն ավելի շատ կկենտրոնացվեն ուսումնասիրության ու օբյեկտիվության վրա»։ - ասել է Նինո Դեկանոիձեն

«Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում քաղաքապետարանի առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության պետն ասաց, որ քաղաքապետարանում ստեղծված հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի քաղաքացիների վիճակը և կպարզի՝ արդյոք նրանք կարիք ունեն  քաղաքապետարանի ֆինանսական աջակցության։

Սոցփաթեթ ստանալ ցանկացողները պետք է դիմեն քաղաքապետարան կամ վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչին, որից հետո կուսումնասիրվի նրանց վիճակը և կտրամադրվի համապատասխան օգնություն։

Նինո Դեկանոիձեի խոսքով, սոցիալական ծրագրի շրջանակներում քաղաքապետարանն իրավունք ունի տրամադրել առավելագույնը 2000 լարի։

Նշենք, որ 2024 թվականի բյուջեում սոցիալական նոր ծրագրեր են հայտնվել, իսկ եղածների միջոցներն ավելացել են։


"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები