Մառնեուլիի քաղաքապետարանը սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի մինչև կես հեկտար հողատարածք
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը վարելահողեր կտրամադրի քաղաքապետարանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այդ մասին որոշումն ընդունել է Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն այսօր՝ մարտի 27-ի  նիստում։

Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության ղեկավար Ագիլ Ամիրջանովը քաղաքապետարանի սակրեբուլոյի  նիստում ասաց, որ քաղաքապետարանն ամեն տարի իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների հողերը հերկելու նախագիծը։

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք ամեն տարի նախագիծ ենք իրականացնում սոցիալապես անապահով ընտանիքների համար, ովքեր ունեն մինչև 100 000 միավոր, և օգնում ենք նրանց անվճար հերկել, ովքեր ունեն մինչև կես հեկտար հող, և ցանկանում ենք ձեր աջակցությունը այս տարի եւս իրականացնել այս նախագիծը»։ - Սակրեբուլոյի  անդամներին դիմել է Ագիլ Ամիրջանովան։

Խնդրի առնչությամբ քաղաքապետարանը դրական որոշում է կայացրել։

Այսօր՝ մարտի 27-ին, ավագանու նիստում քննարկվել է ընդհանուր առմամբ 8 հարց։ Բոլոր 8 հարցերի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են կայացրել։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები