Ընդդիմության կուսակցություններում բանակցություններ
են ընթանում Մառնեուլիի քաղաքապետի ընդհանուր թեկնածու առաջադրելու
շուրջ: Հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, թե ընդդիմությունը Մառնեուլիում
կունենա՞ ընդհանուր թեկնածու թե ոչ, բայց արդեն հայտնի է, թե ովքեր
կարող են լինել քաղաքապետի թեկնածուներ, եթե ընդդիմության
բանակցություններն ապարդյուն ավարտվեն:
Եթե ընդդիմադիր կուսակցությունները չհամաձայնվեն ընդհանուր թեկնածուի
շուրջ, Ախմեդ Իմամկուլիեւը կլինի «Եվրոպական Վրաստանից» Մառնեուլիի
քաղաքապետի թեկնածուն:
«Մենք կապեր ունենք կենտրոնական մակարդակով և Մառնեուլի շտաբի հետ այն
փաստի կապակցությամբ, որ մենք պայմանավորվել ենք քաղաքապետի և
մեծամասնականի մեկ թեկնածուի շուրջ: Մառնեուլիի քաղաքապետարանում կա
ընդհանուր թվով 11 մեծամասնական թեկնածու, ովքեր կպայքարեն
Սակրեբուլոյին անդամակցելու համար: Մենք արդեն առաջարկել ենք բոլոր
ընդդիմադիր կուսակցություններին, որ եթե ՄԱՇ-ը թեկնածու առաջադրի մեկ
ընտրատարածքում, ապա մյուս ընդդիմադիր կուսակցությունները չեն
առաջադրի այնտեղ, և եթե Եվրոպական Վրաստանը թեկնածու առաջադրի մյուս
ընտրատարածքում, ապա մյուս ընդդիմադիր կուսակցությունները չեն
առաջադրի» - այս մասին ասել է Ախմեդ Իմամկուլիեւը։
Ըստ Իմամկուլիեւի, բանակցություններից հետո հայտնի կդառնա, թե ով
կարող է լինել ընդդիմության ընդհանուր թեկնածուն, բայց նա նաև ասել է,
որ «Եվրոպական Վրաստանը» առաջադրելու է իր թեկնածությունը թեկնածուներ
ընտրելիս:
Ի տարբերություն Եվրոպական Վրաստանի, Միացյալ ազգային շարժման
Մառնեուլիի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Ագիլ Մուստաֆաևը
կարծում է, որ եթե ընդդիմությունը համաձայնի ընդհանուր թեկնածուի
շուրջ, ապա դա պետք է լինի ՄԱՇ-ից: Քանի որ, ինչպես նա է ասել, «ՄԱՇ»
- ը Մառնեուլի յուրաքանչյուր ընտրության ժամանակ ամենաշատ
աջակցությունն ունի»
«Մեր թեկնածուների ինքնությունը հայտնի կդառնա այս շաբաթվա վերջին:
Կուսակցությունում կլինեն երկու թեկնածու, դա ես եմ ու Ազեր
Սուլեյմանովը: Շաբաթվա վերջին հայտնի կդառնա, թե ով է լինելու
թեկնածուն »- ասել է Ագիլ Մուստաֆաեւը։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանի ողջ
տարածքում կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Կնտրվի նոր քաղաքապետ և
Սակրեբուլոյի անդամներ:
22․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան