1+4 ծրագրի շրջանակներում 200 ադրբեջանցի և 200 հայ ուսանողներ ֆինանսավորում կստանան․ Նախարարություն
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ 2024-2025 ուսումնական տարվանից կրկնապատկվել է վրացերենի ուսուցման (1+4) կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը։  Այս մասին նախարարությունը տեղեկություն է տարածել սոցցանցերում։

Ինչպես գրառման մեջ է գրված, 100 հայ և 100 ադրբեջանախոս ուսանողների փոխարեն ֆինանսավորվելու է 200-200 ուսանող։

«Նշենք, որ ադրբեջաներեն և հայերենի թեստերի արդյունքներով «1+4» կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը կազմում է 450-450 հազար լարի, իսկ ֆինանսավորման չափը տարեցտարի կավելանա։

Ուսանողների «1+4» կրթական ծրագիրը, գրանցման պարզեցված կանոնների հետ մեկտեղ ներառում է նաև ֆինանսավորում։ Եթե ​​ուսանողները հաջողությամբ հանձնեն քննությունը մայրենի լեզվից, ապա նրանց ֆինանսավորվում է վրացերենի ուսուցման ծրագրով, որից հետո նրանք շարունակում են սովորել նույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ իրենց նախընտրած կրթական ծրագրով, լրիվ ֆինանսավորմամբ։
Էթնիկ փոքրամասնություն ներկայացնող դիմորդների համար «1+4» կրթական ծրագիրն իրականացվում է հատուկ արտոնյալ քաղաքականության շրջանակներում և հնարավորություն է տալիս պարզեցված ձևով ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու և կատարելագործվելու իրավունք,  նրանց վրացերենի իմացությունը նախքան կոնկրետ կրթական ծրագրի յուրացումը։ Մասնավորապես, ազգային փոքրամասնություններին պատկանող ուսանողները «1+4» կրթական ծրագրի շրջանակներում ցանկալի բուհում կարող են սովորել միայն իրենց մայրենի լեզվի ընդունակությունների թեստը հանձնելու հիման վրա։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google