Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկացմամբ՝ 2024
թվականի միասնական հանրապետական քննությունների, ընդհանուր
մագիստրոսական քննությունների, ինչպես նաև ուսանողների դրամաշնորհային
մրցույթի գրանցումը կսկսվի մարտի 4-ին, ժամը 10:00-ին և կավարտվի
ապրիլի 4-ին՝ ժամը 18:00-ին։
Գրանցման գործընթացն այս տարի եւս մի քանի փուլով կնթանա։
«
Հիմնական փուլում՝ մինչև ապրիլի 4-ը, ժամը 18:00-ն, քննվողը
պետք է լրացնի անձնական տվյալները, ընտրի քննության քաղաքը, ընդունվող
առարկաները, այս ժամկետը լրանալուց հետո քննվողը չի կարողանա գրանցվել
քննություններին։ Քննվողները մինչև ապրիլի 15-ը, ժամը 18:00-ն կարող
են փոխել կամ ավելացնել թեմա, ինչպես նաև փոխել քննության լեզուն:
Կրթական ծրագրերի ցանկում փոփոխություններ կատարելու հնարավորություն
կունենան բողոքարկման արդյունքնորի հրապարակման հաջորդ
օրվանից»,- նշված է Գնահատման և քննությունների ազգային
կենտրոնի կայքում։
Կրկին կբացվեն քննական կենտրոններ՝ Թբիլիսիում, Ռուսթավիում,
Թելավիում, Գորիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Փոթիում,
Օզուրգեթիում, Բաթումում, Ախալցխայում, Խուլոյում և
Ամբրոլաուրիում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան