Վրաստանի խորհրդարանը մերժել է ռուսական օրենքի այլընտրանքային
նախագծերը և սկսում է առաջին ընթերցմամբ քննարկել ռուսական օրենքը։
Պատգամավորները քվեարկեցին հիմնական և այլընտրանքային օրինագծերի
քննարկման հարցը և որոշեցին քննարկման համար հիմք ընդունել
«Երազանքի»-ի ներկայացրած հիմնական օրենքի նախագիծը կամ ռուսական
օրենքը։
Ռուսական օրենքն ուներ երկու այլընտրանքային օրինագիծ, որոնք
նախաձեռնել էր «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։
«Ռուսական ազդեցությունից պաշտպանության մասին» առաջին
նախաձեռնությունը նախատեսում
էր քրեական հետապնդում բոլոր այն
կազմակերպությունների կամ մարդկանց, ովքեր ներկայացնում են օկուպացված
երկրի իշխանությունը և փորձում են փոխել Վրաստանի Սահմանադրությամբ
սահմանված արտաքին քաղաքականության նպատակները՝ ի շահ
Ռուսաստանի, բացահայտ կամ քողարկված միջամտել երկրի ներքին
քաղաքականությանը։
Երկրորդ նախաձեռնությունը փոփոխություններ էր նախատեսում
«Դրամաշնորհների մասին» օրենքում։
Ինչպե՞ս է շարունակվելու ռուսական օրենքի
քննարկումը.
Օրենքի նախագիծը, որը հանրությունն անվանել է ռուսական օրենք,
առաջին ընթերցմամբ կքննարկվի այսօրվա՝ ապրիլի 16-ի
լիագումար նիստում։
Նախքան օրենք դառնալը օրինագիծը պետք է
երեք լսում
անցնի ղեկավար հանձնաժողովում և
երեք լսում՝
լիագումար նիստում։
Լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ քվեարկելուց հետո կհամարվի, որ
խորհրդարանն ընդունել է օրենքը։
Դրանից հետո օրենքը կուղարկվի նախագահին՝ ստորագրության։ Օրենքն ուժի
մեջ է մտնում նախագահի ստորագրությունից հետո։
Եթե Վրաստանի նախագահը վետո դնի օրենքի վրա, նրա մոտիվացված
արտահայտությունները կվերադարձվեն խորհրդարան։
Եթե վետոն չեղարկվի, օրինագիծը նորից կքվեարկվի։ Աջակցված օրենքը
հետ կուղարկվի Նախագահին՝ ստորագրության համար։
Նախագահի կողմից այն չստորագրելու դեպքում օրենքը կհամարվի գործող
խորհրդարանի նախագահի ստորագրումից և հրապարակումից հետո՝ սույն
օրենքով նախատեսված ժամկետներում։
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր
հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների
20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու
մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող
ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը,
ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան