Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել
է մաքսային կանոնների խախտմամբ Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես
խոշոր չափերի ապրանքների տեղափոխման փաստը։
Մեկ անձ ձերբակալված է։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալն իր ավտոբուսում
հատուկ թաքստոցով Սարփի մաքսակետով Վրաստան է բերել չհայտարարագրված,
հատկապես մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր։
Քննչական ծառայությունը ավտոբուսից հայտնաբերել և հանել է ավելի քան 5
կիլոգրամ ոսկյա իրեր, որոնց
գնահատված արժեքը կազմում է 535 000
լարի։
«
Ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ՝
ավտոբուսում հնարավոր այլ թաքստոցներ հայտնաբերելու և լրացուցիչ
մաքսանենգ զարդեր հանելու ուղղությամբ։ Հետաքննությունն անցկացվում է
Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես
պատիժ նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով»,-
ասվում է քննչական ծառայության հաղորդագրությունում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան