«Վրացական երազանքի» համագումարում Իրակլի Ղարիբաշվիլին ընտրվել է կուսակցության նախագահ
«Վրացական երազանքի» համագումարը կուսակցության նախագահ է ընտրել Իրակլի Ղարիբաշվիլիին։ «Վրացական երազանք»-ի անդամները միաձայն հաստատել են Ղարիբաշվիլիին կուսակցության նախագահի պաշտոնում։

«Նախագահի պաշտոնում պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը հաստատվել է միաձայն։ Շնորհավորում եմ պարոն Իրակլիին և շնորհակալություն հայտնում վարչապետի պաշտոնում 3-ամյա պաշտոնավարման համար, որը մեծ հաջողություններ բերեց մեր երկրին»,- համագումարում ասաց «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Վրացական երազանք»-ի հանդիպումը տեղի է ունենում «Պարագրաֆ Թբիլիսի» հյուրանոցում։ «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մասնակցում է կուսակցության համագումարին։

Համագումարը բացվել է Վրաստանի օրհներգով։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google