ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն «Վրացական
երազանքին» կոչ է անում հետ վերադարձնել ռուսական օրենքի
նախագիծը։
Այս մասին կոմիտեն գրում է սոցցանցում և նշում, որ վերսկսված ռուսական
օրենքը սպառնում է խոսքի ազատությանը։
«Մենք կոչ ենք անում կառավարությանը հետ վերադարձնել այն
օրինագիծը, որը քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին, որոնք իրենց
ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են արտերկրից, պիտակավորում են
որպես «արտաքին
ուժի շահերից ելնելով գործող
կազմակերպություններ»: Սա լուրջ վտանգ է ներկայացնում խոսքի և
միավորումների ազատության համար»,- ասված է հայտարարության մեջ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան