2025 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձերը հնարավոր է բարձրանա
2025 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձերը հավանաբար կբարձրանան։
Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ նշելով, որ օրենքի նախագծի նախաձեռնողն ինքն է։

Նրա խոսքով, եթե փոփոխությունն ընդունվի, ապա խորհրդարանի անդամների վարձատրությունը, որն այժմ տատանվում է 4000-ից 7000 լարիի սահմաններում, կբարձրանա մինչեւ 8000-10 000 լարի։

«Վրաստանի խորհրդարանի անդամի վարձատրությունը կարգավորվում է խորհրդարանի կանոնակարգով և կապված չէ հանրային ծառայության հետ, այդ թվում՝ 10 տոկոսով բարձրացումը, որը պետական ​​հատվածում է, չի տարածվում խորհրդարանի անդամների վրա։ Դա հանգեցրեց նրան, որ այսօրվա դրությամբ խորհրդարանի անդամների վարձատրությունն ավելի ցածր է, քան շատ պետական ​​ծառայողների, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանին հաշվետու կառույցներում։ Նրանց թվում Վրաստանի խորհրդարանում կան մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնց աշխատավարձն ավելի բարձր է, քան պատգամավորի աշխատավարձը, ուստի անհրաժեշտություն կա նրանց համապատասխանեցնելու։ Ուստի իմ նախաձեռնությունն այն է, որ թեև ոչ այս գումարման, այլ հաջորդ գումարման խորհրդարանում 2025 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերը  պետք է համապատասխանեցվեն օրենսդրությամբ սահմանված գործակիցներին»,- ասել է Պապուաշվիլին։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print E-mail
FaceBook Twitter Google