Ինչպե՞ս են ջեռուցվում Մառնեուլիի դպրոցները ձմռանը
Ձմեռային սեզոնի գալուստով դպրոցներում անհրաժեշտ է միացնել ջեռուցման համակարգը։ Մառնեուլիում գտնվող կրթական հաստատությունների մեծ մասը ջեռուցվում է կենտրոնացված ջեռուցման համակարգով, սակայն դեռ կան դպրոցներ, որոնք ջեռուցման համար օգտագործում են վառարաններ:

Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի ռեսուրս կենտրոնում հայտնեցին, որ քաղաքապետարանի ողջ տարածքում 24 դպրոց ջեռուցվում է վառարաններով։ Ռեսուրսային կենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովի խոսքով՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը վառելափայտի բրիկետներ կգնի բոլոր 24 դպրոցների համար։

«Մենք ունենք մի քանի դպրոցներ, որոնք բյուջե չունեն։ Նման դպրոցների համար մենք ԿԳՆ-ից գումար ենք խնդրում ամսական պակասորդի տեսքով։ Ենթադրենք, որ պակասորդը աշխատավարձի կամ կոմունալ ծառայությունների ուղղությամբ է, նման դեպքում խնդրում ենք գումարը և համապատասխանաբար ուղարկում են այն։ Ինչ վերաբերում է բրիկետներին, ապա ԿԳՆ-ն ուղարկել է լրացման թերթիկ, և մենք լրացրել ենք այս ձևաթուղթը, որտեղ նշել ենք, որ դպրոցները բավարար գումար չունեն նշված նյութը ձեռք բերելու համար։ Ըստ այդմ՝ ԿԳՆ-ն ինքն է մատակարարելու այս դպրոցները»։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտարարել է վառելափայտի բրիկետների գնման մրցույթ։ Ինչպես Ռադիո «Մառնեուլի»-ին ասաց Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը, եթե կենտրոնացված ջեռուցման համակարգով ջեռուցվող դպրոցները կոմունալ վճարների համար գումար չստանան, կրթության նախարարությունը նրանց գումարին կավելացնի որպես պակասորդ։

შეშის ბრიკეტი
Փայտե բրիկետներ

Ռադիո «Մառնեուլին» կապ է հաստատել բրիկետ արտադրող մի քանի ընկերությունների հետ՝ պարզելու այն նյութի գինը, որով ջեռուցվում են Մառնեուլիի դպրոցները։ Ինչպես մեզ հայտնեցին ընկերություններից, մեկ տոննա բրիկետի գինը մոտ 1200 լարի է։

Մառնեուլիում ընդհանուր առմամբ գործում է 74 հանրակրթական դպրոց, որոնցից 50-ը ջեռուցվում է կենտրոնացված ջեռուցմամբ, իսկ 24-ը՝ վառարանով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google