Մառնեուլիի ոռոգման ներքին ջրանցքների մաքրման համար քաղաքապետարանը 81273 լարիի մրցույթ է հայտարարել

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել քաղաքապետարանի ողջ տարածքում ոռոգման ջրանցքների մաքրման/վերականգնման աշխատանքների գնման համար։



Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է մինչև 2022 թվականի վերջ մաքրել քաղաքապետարանի ոռոգման ջրանցքները։ Սրա համար տեղական ինքնակառավարումը 81273 լարիի մրցույթ է հայտարարել։

Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Մառնեուլիի տարածքում ներքին ոռոգման ջրանցքների մաքրման/վերականգնման աշխատանքների գնման համար։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները հայտերը կարող են ներկայացնել հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google