Ե՞րբ է բացվելու Մառնեուլիի թրվ առաջին մանկապարտեզը
Մառնեուլիի թիվ առաջին մանկապարտեզի բացման ժամկետը կախված է ուսումնական հաստատություն կահույքի առաքումից։ «Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում Մառնեուլիի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովն ասաց, որ այս փուլում թիվ առաջին մանկապարտեզում ներառվել է բոլոր տեսակի գույքագրումը, բացի կահույքից։

«Թիվ առաջին մանկապարտեզում գրեթե ողջ գույքագրումը բերված է, մնացել է միայն կահույքը։ Այսօր մրցույթում հաղթած ընկերությունն ինձ ասաց, որ կահույքը կբերեն առավելագույնը մեկ շաբաթում։ Հայտարարվել են մրցույթներ, գնել ենք կենցաղային տեխնիկա, խաղալիքներ և այլ իրեր։ Մենք պատրաստ ենք բացել մանկապարտեզը, մեզ միայն կահույք է պետք։ Կահույք ունենալու դեպքում առավելագույնը 10 օրից ուսումնական հաստատությունը կբացենք
»։

Զաուր Քարամովի խոսքով, թիվ 1 մանկապարտեզը կբացվի մինչև 2022 թվականի դեկտեմբեր։ Ինչ վերաբերում է Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզին, ապա, ըստ միության ղեկավարի, մրցույթի առաջին մասնակիցը չի կատարել իրեն վերապահված պարտականությունը, ինչի պատճառով որակազրկվել է, և այս փուլում նոր պայմանագիր է կնքվում։

Նշենք, որ քաղաքապետարանում գործում է 14 մանկապարտեզ։ Նրանցից երկուսում ուսումնական գործընթացը դադարեցվել է վերականգնողական աշխատանքների պատճառով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google