Մառնեուլիի թիվ 1 ամառային դպրոցում աշակերտների համար անցկացվում են վրացերենի դասեր
Մառնեուլիի թիվ 1 հանրակրթական դպրոցում գործում է ամառային դպրոց։ Դասընթացը նախատեսված է նույն դպրոցի աշակերտների  համար։ Ինչպես ասում է դպրոցի տնօրեն Քեթևան Մերաբիշվիլին, «Ռադիո Մառնեուլիի»  հետ զրույցում, այս փուլում ունեն տարրական և միջին դասարանների մինչև 20 աշակերտ, որոնց լրացուցիչ կդասավանդվի  վրացերեն լեզու։


«Ինչպես գիտեք, ամեն դասաժամին ուսուցչին հանձնարարվում է մշակել ազգային ուսումնական ծրագրով նախատեսված
հիմնական կարողությունները, քանի որ այդ կարողությունները հավասարապես անհրաժեշտ են բոլոր առարկաները սովորելու համար: Իրականությունը ցույց է տալիս, որ այդ արդյունքների վրա կենտրոնացած գործողությունները հազվադեպ են հանդիպում դասարանական աշխատանքներում կամ արդյունավետ չեն:
Ամառային դպրոցի ձևաչափը լավ հնարավորություն է ընձեռում ուսուցչին մշակելու ծրագիր, որը կենտրոնացած է այս կարիքների վրա: Ամառային դպրոցը հիմնականում դիտարկում է սոցիալական ուղղվածությունը։ Օրինակ, այն կարող է նպատակ ունենալ զարգացնել սոցիալական իրավասություն, ինչպիսին է տարբեր միջավայրերում կառուցողական հաղորդակցվելու կարողությունը: Նշենք, որ բացի թվարկված հմտությունների զարգացումից, մեր ամառային դպրոցն օգնում է աշակերտներին  սովորել և զարգացնել վրացերենը
։

Թիվ 1 հանրակրթական դպրոցի ամառային դպրոցը բացվել է հուլիսի 1-ին և գործելու է մեկ ամիս։ Նույն դպրոցի սաներին վրացերենը որպես երկրորդ լեզու դասավանդում է Ջուլիետա Կվարայան։


Լուսանկարը՝ Մառնեուլիի թիվ 1 հանրային դպրոցի ֆեյսբուքյան էջից

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google