Մառնեուլիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա

Այսօր՝ հուլիսի 26-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցում։


Վթարի հետեւանքով տուժել է 18-ամյա մի աղջիկ։

Ականատեսները "Ռադիո Մարնեուլի"-ին պատմել են, որ աղջիկը փորձում էր անցնել ճանապարհը, երբ նրան վրաերթի է ենթարկել մեքենան։ Վթարի հետեւանքով աղջիկը ոտքի վնասվածք է ստացել։

Դեպքի վայր է ժամանել առաջին բուժօգնություն։ Տուժածին օգնություն է ցուցաբերվել և տեղափոխվել հիվանդանոց։ Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google