Մառնեուլիի դպրոցներում գրանցված է 2078 առաջին դասարանցի։
Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում կվերսկսվի 2023-2024
ուսումնական տարին։ Ինչպես պարզաբանում է Մառնեուլիի
ռեսուրսային կենտրոնի ղեկավար Իրմա Դավաձեն, ուսումնական
հաստատությունները լիովին պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին։
Համակարգիչներ արդեն հասցվել են դպրոցներ, և պետք է բաշխվեն
առաջին դասարանցիներին:
«
Ցանկանում եմ նշել, որ բոլոր դպրոցները լիովին
պատրաստված են նոր ուսումնական տարվան։ Անձամբ անձնակազմը ներգրավված
էր՝ ուսուցիչներ, ծնողներ, որպեսզի պատրաստվենք դիմավորելու մեր
աշակերտներին նոր ուսումնական տարում: Քաղաքապետարանում ունենք 9
դպրոցական շենք, որոնք վնասված են, և այս դպրոցի աշակերտները երկրորդ
հերթափոխով կվերսկսեն ուսուցումը հարևանությամբ գտնվող
դպրոցներում»,- ասաց Իրմա Դավաձեն։
Մառնեուլիում գործում է 74 հանրակրթական դպրոց։ Այս տարի Ծերակվիի և
Օփրեթի դպրոցներում առաջին դասարանցիներ չեն լինի։ Ինչ վերաբերում է
այս փուլում գրանցված 2078 առաջին դասարանցիներին, ապա, ըստ ռեսուրս
կենտրոնի, տվյալները կարող են ավելանալ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան