ՎԵԻԱ-ն Մառնեուլիում տեղեկատվական հանդիպում է անցկացրել լրագրողների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մառնեուլիում աշխատանքային հանդիպում է անցկացրել լրագրողների հետ։

«Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում ՎԵԻԱ-ի իրավաբանական օգնության ծրագրի տնօրեն Շորենա Լոլաձեն ասաց, որ հանդիպման հիմնական նպատակը տեղի լրագրողներին իրենց իրավունքների մասին տեղեկատվություն տրամադրելն է։

«Այսօր ՎԵԻԱ-ն  Մառնեուլիում հյուրընկալել է տեղի լրագրողներին, ովքեր տեղեկացել են իրենց իրավունքների մասին։ Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են լրագրողների իրավունքները ծառայողական և մասնագիտական ​​պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում։ Նաև կազմակերպության իրավաբանները նրանց տեղեկատվություն են տրամադրել, թե ինչպես և ինչ ձևով պետք է պահանջվի հանրային տեղեկատվություն, և ինչ դեպքում և ինչ ձևով կարող են բողոքարկել, եթե պետական ​​մարմինները ապօրինաբար հրաժարվեն իրենց հրապարակային տեղեկատվություն տրամադրելուց», - ասել է Շորենա Լոլաձեն

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբանական օգնության ծրագրի տնօրենի խոսքով, կարևոր է լրագրողներին տեղեկատվություն տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ։ Բացատրում է, որ որքան լրագրողը տեղեկացված լինի իր իրավունքների մասին, այնքան ավելի հավանական է, որ նրա իրավունքները ավելի քիչ ոտնահարվեն, և ավելի հեշտ կլինի վերականգնել խախտված իրավունքները։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան անցյալ ամիս Գորիում տեղեկատվական հանդիպում է անցկացրել լրագրողների հետ։ Լոլաձեի խոսքով, կազմակերպությունը նախատեսում է տեղեկատվական հանդիպումներ անցկացնել նաեւ Արեւմտյան Վրաստանում։



"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google