Հոկտեմբերի 12-ին, Մառնեուլիի
Նարիմանովի փողոցում՝ Կապույտ մզկիթի մոտ, տղամարդ է սպանվել։
Ըստ «Ռադիո Մառնեուլի»-ի, մահացածն աշխատում էր Նարիմանովի փողոցում
գտնվող մետաղա-պլաստմասե դուռ-պատուհանների
արտադրամասում։
Ըստ տեղեկությունների՝ ժամը 22։00-ի սահմաններում բախում է տեղի
ունեցել երկու անձի միջև, ինչի հետևանքով մեկ տղամարդ մահացել է։
«Ռադիո Մառնեուլին» տեղեկություններ է սպասում ՆԳՆ-ից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան