Մառնեուլիի քաղաքապետարանը մոտ 9 ամիս ռեստորանային
ծառայությունների վրա ծախսել է 101 849 լարի։
Խոսքը պարզեցված գնումների մասին է, որոնք տեղական
ինքնակառավարումը ձեռք է բերել ուղղակիորեն։ 2023 թվականի պարզեցված
գնումների համաձայն՝ քաղաքապետարանն ամենաշատ պայմանագրերը կնքել է
ձեռնարկատեր Վլադիմիր Քիմաձեի հետ՝ «Սադղեգրձելո» (այսպես կոչված՝
«Գամատկավե») ռեստորանում։ Պարզեցված մրցույթների հաշվետվությունների
համաձայն՝ քաղաքապետարանին անհրաժեշտ է եղել օգտվել ռեստորաններից՝
հիմնականում հրավիրված հյուրեր
ընդունելու համար։
Մենք առաջարկում ենք ռեստորանային ծառայություններում վճարված
գումարները 2023 թվականից մինչ օրս ՝
- 3876 լարի - «Հունվարի 10-ին Մառնեուլիի
քաղաքապետարանը հյուրընկալել է հրավիրված հյուրերի տարբեր պետական
կառուցվածքային ստորաբաժանումներից».
- 4197 լարի - «Հունվարի 19-ին Աստվածահայտնության
տոնի կապակցությամբ նախատեսվում է ծխականներին ու հյուրերին
հյուրասիրել ճաշկերույթով։ Խնդրում եմ ներկայացուցչական ծախսերից
հատկացնել համապատասխան գումար։
- 3980 լարի - «Փետրվարի 2-ին Մառնեուլիի
քաղաքապետարանը կհյուրընկալի հրավիրված հյուրերի տարբեր պետական
կառուցվածքային ստորաբաժանումներից»։
- 4022 լարի - «Փետրվարի 27-ին Մառնեուլիի
քաղաքապետարանը հյուրընկալում է հրավիրված հյուրերի տարբեր պետական
կառուցվածքային ստորաբաժանումներից».
- 1312 լարի «Մարտի 20-ին Նովրուզ-Բայրամ տոնի
կապակցությամբ նախատեսվում է հյուրերին հյուրասիրել ընթրիքով։ Խնդրում
եմ ներկայացուցչական ծախսերից հատկացնել համապատասխան գումար։
- 12085 լարի - «Մարտի 21-ին Նովրուզ Բայրամի տոնի
կապակցությամբ Մառնեուլիի քաղաքապետարանը հյուրընկալում է հրավիրված
հյուրերի տարբեր պետական կառուցվածքային ստորաբաժանումներից»։
- 4710 լարի «Մառնեուլիի քաղաքապետարանը ապրիլի
6-ին աշխատանքային այցով կհյուրընկալի Ճապոնիայի դեսպանին և նրան
ուղեկցող անձանց։ Ելնելով դրանից՝ մեզ անհրաժեշտ է ընթրել նշված
հյուրերին։ «
- 18 195 լարի - «Հյուրերին կհյուիընկալենք
Ռամադանի ավանդական պահքի սեղանին։ Քանի որ ամեն տարի անցկացվում է
վերոնշյալ տոնը նշող միջոցառում, տեղին եմ համարում, որ այս տարվա
ապրիլի 13-ին հրավիրված հյուրերի համար կազմակերպվի իֆթարի
սեղան։
- 3304 լարի - Ապրիլի 23-ին նախատեսվում է լեհական
կողմի այցը Մառնեուլիի քաղաքապետարան՝ վերականգնվող էներգիայի
աղբյուրներ-ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրման նախագծի
կապակցությամբ։ Օրվա ընթացքում անհրաժեշտ է հրավիրված հյուրերին
ընթրով հյուրասիրել»
- 962 լարի - «2023 թվականի մայիսի 17-ին (մայիսի
18-ի ժամը 21.00-18.00) գ. Ծերաքվիում Մ. Ջավախիշվիլու անվան
թանգարանում Մառնեուլիի քաղաքապետարանի և ԱԻՊ մշակութային կենտրոնի
հետ համատեղ նախատեսվում է անցկացնել «Գիշերը թանգարանում»
միջոցառումը, որին կմասնակցեն մառնեուլցի երիտասարդներ և ուսանողներ՝
ընդհանուր 60 հոգի։ Միջոցառումն ամբողջությամբ անցկացնելու համար
անհրաժեշտ է՝ - 60 հոգու համար նախատեսված ֆուրշետ»
- 2084 լարի - « Մառնեուլիի քաղաքապետարանի
կողմից՝ հունիսի 7-ին քաղաքապետարան հրավիրված պետական
կառուցվածքային ստորաբաժանումներից հյուրերին ճաշկերույթով
հյուրասիրելու՝ գնման հետ կապված համապատասխան միջոցառումներ
իրականացնելու նպատակով»:
- 6500 լարի - «Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին
Մառնեուլիի քաղաքապետարանը հյուրընկալում է հրավիրված հյուրերի տարբեր
պետական կառուցվածքային ստորաբաժանումներից։ Ելնելով դրանից՝ պետք է
նշված հյուրերին հյուրասիրել ընթրիքով»։
- 1851 լարի - «2017 թվականին ստորագրված
համագործակցության հուշագրի հիման վրա Լեհաստանի
Հանրապետության և Մառնեուլիի քաղաքապետարանի միջև, սեպտեմբերի
5-ին ծրագրում են այցելություն Մառնեուլիի քաղաքապետարան: Խնդրում ենք
համապատասխան ծառայություններին հանձնարարել այցելու հյուրերի համար
ընթրիք տրամադրել
- 5669 լարի «Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի
17-ին Մառնեուլիի մունիցիպալիտետում կանկացվի
Մառնեուլոբա 2023 տոնը, որտեղ պաշտոնական այցի է հրավիրվել
Վիլկավիշկիսի պատվիրակությունը (սեպտեմբերի 13-17): Այցի
շրջանակներում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր։
Այցի շրջանակներում նախատեսվում է այցելել քաղաքապետարանում գտնվող
տեսարժան վայրեր, ինչպես նաև հյուրերին հյուրասիրել ընթրիքով։
- 16588 լարի «Տեղեկացնում ենք, որ այս տարվա
սեպտեմբերի 17-ին Մառնեուլիի մունիցիպալիտետում անցկացվում է
«Մառնեուլոբա» միջոցառումը։ Այս օրը հրավիրված կլինեն հյուրեր տարբեր
քաղաքապետարաններից և պետական կառույցներից։
- 3100 լարի - «Մառնեուլոբա 2023»-ը կանցկացվի այս
տարվա սեպտեմբերի 17-ին Մառնեուլիի քաղաքապետարանում, որտեղ
պաշտոնական այցի է հրավիրված Վիլկավիշկիսի պատվիրակությունը
(սեպտեմբերի 13-17): Այցի շրջանակներում նախատեսվում է այցելել
քաղաքապետարանում գտնվող տեսարժան վայրեր, ինչպես նաև հյուրերին
հյուրասիրել ընթրիքով»։
- 1080 լարի - «Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական
բյուջեի ներկայացուցչական ծախսերից սույն թվականի սեպտեմբերի 26-ին
հրավիրված հյուրերին Դմանիսի քաղաքապետարանում հյուրընկալելու
նպատակով՝ օրենքով հրավիրված հյուրերին հյուրասիրելու նպատակով։
»:
- 8334 լարի - «Կատարվելու է Մառնեուլիի
քաղաքապետարանի տեղական բյուջեի ներկայացուցչական ծախսերից,
ընթացիկ տարվա հոկտեմբերի 8-ին, Մառնեուլի քաղաքում, «Գինու
օրեր» ամենամյա գինու փառատոնի միջոցառման շրջանակներում, որը
նախատեսված է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ տարբեր
գործակալություններից հրավիրված հյուրերին ընթրիքով հյուրասիրելու՝
կապված գնումների հետ կապված համապատասխան միջոցառումների հետ»:
Նշենք, որ նախորդ տարի Մառնեուլիի քաղաքապետարանը ռեստորանային
ծառայությունների վրա ծախսել է 73 461 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան