Լուսավոր եղնիկներ, հրեշտակներ - Ամանորի զարդարման համար քաղաքապետարանը հատկացրել է 184 500 լարի

Մառնեուլիի մունիցիպալիտետի  քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստությունը։



Հոկտեմբերի 23-ին հայտարարվել է 184 500 լարիի մրցույթ, որով նախատեսվում է զարդարել Մառնեուլի քաղաքի փողոցները, գնել ու կազմակերպել ամանորյա զարդարանքներն ու լուսավորությունները, թարմացնել ու վերականգնել եղածները։

«Մառնեուլի քաղաքի փողոցներում ամեն տարի տեղադրվում են ամանորյա լուսավորություն։ Նոր տարվա՝ 2024 թվականի գալուստի կապակցությամբ Ամանորի լույսերը կրկին կտեղադրվեն տարբեր վայրերում և կլուսավորվի կենտրոնական տոնածառը, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության, գնորդի հետ համաձայնեցված լրացուցիչ վայրերում, որոնց համար գնված լույսերը նախորդ տարիները մասամբ կթարմացվեն-վերականգնվեն-տեղադրվեն և մասամբ նորերը կգնվեն-տեղադրվեն Ամանորի գիշերը Քաղաքի լուսավորությունը կազմակերպելու անհրաժեշտությունը պահանջում է գնումներ՝ փողոցների զարդարանքների / ամանորյա զարդեր-լուսավորումներ քաղաքում», - գրված է քաղաքապետարանի մրցույթային փաստաթղթերում։

Ներկայացնում ենք վայրեր, որտեղ կտեղադրվեն ամանորյա լույսեր ՝

Մայիսի 26-ի փողոց / Հրապարակ / Կենտրոնական հրապարակ
  • Մայիսի 26-ի փողոցի լուսավորությունը մուտքից/կազմակերպելու և առկա խողովակի կամարը քաղաքապետարանին պատկանող լարերով զարդարելու համար
  • Մայիսի 26-ի փողոց -  հուշարձանին հարող հրապարակ / «Ես սիրում եմ Մառնեուլին» շինարարական մակագրություն / առկա սյուներն ու սիզամարգերը կտեղադրվեն քաղաքապետարանի սեփականությունում - եղնիկների լուսավոր կերպարանքներ / Տոնածառի լուսավոր ֆիգուրներ
  • Մայիսի 26-ի փողոցից՝ կամարից մինչև Գորգիա հիպերմարկետ, կդասավորվեն ձյան փաթիլ հիշեցնող լուսաշող ֆիգուրներ / մատակարարի կողմից ներկայացված նոր նյութով
  • Հորիզոնական ձգվող/կախովի լույսերի տեղադրում մայիսի 26-ի փողոցից՝ Գորգիա հիպերմարկետից մինչև կենտրոնական հրապարակ քաղաքապետարանի սեփականության վրա.
  • Մայիսի 26-ի փողոցի` այսպես կոչված քաղաքապետարանի սեփականության կենտրոնական հրապարակի շատրվանի հարդարում: Ջոնջոլ տիպի լուսավորություն(ներ)ով, ինչպես նաև Ամանորի ողջույնի տեքստով «Շնորհավոր 2024» նոր նյութով մատակարարի պատրաստած և տեղադրած տեքստով.
Ռուսթավելի փողոց / Մշակույթի տան շենք և հարակից տարածք / Ինքնակառավարման վարչական շենք և հարակից տարածք

  • Հորիզոնական ձգվող/կախովի լույսերի տեղադրում Ռուսթավելի փողոցից դեպի Կենտրոնական հրապարակ մինչև երկաթուղային անցման կամուրջ համայնքային սեփականության վրա
  • Հորիզոնական ձգվող/կախովի լույս(եր)ի տեղադրում քաղաքապետարանի սեփականությունում՝ Ռուսթավելի փողոցից - երկաթուղային անցման կամուրջից մինչև Աթահոլդինգ բազմաֆունկցիոնալ սպորտային համալիր
  • Ռուսթավելի փողոց - Մշակույթի տան շենք / շենքը շրջապատող հրապարակ / գոյություն ունեցող սյուներ / ծառեր / թփեր կզարդարվեն - կտեղադրվեն  քաղաքապետարանի սեփականությունում - պարան(ներ)ով / թել(եր)ով ցանց/ եղնիկների, հրեշտակների, կոների լուսավոր կերպարներ
  • Ռուսթավելի փողոց - ինքնակառավարման վարչական շենք - պատշգամբներով / շենքի հարակից տարածք - հրապարակ / գոյություն ունեցող ծառեր / քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող 15 մ կենտրոնական հանդիսավոր Ամանորյա տոնածառ զարդարված ցանցային թել(ներ) հրեշտակների, կոնների լուսաշող ֆիգուրներով, ինչպես նաև Ամանորի ողջույնի տեքստը՝ «Շնորհավոր 2024» նոր նյութով, որը պատրաստվել և տեղադրվել է մատակարարի կողմից։
  • Հորիզոնական ձգվող/կախովի լույս(եր)ի տեղադրում մատակարարի կողմից ներկայացված նոր նյութով Ռուսթավելի փողոցից - Բազմաֆունկցիոնալ մարզահամալիր Ատահոլդինգից մինչև Նարիմանովի փողոցի շրջան
  • Նարիմանովի փողոցի շրջանակը կզարդարվի քաղաքապետարանին պատկանող լույս(երով)
  • Սամեդ Վուրղուն փողոցի երկաթուղու շրջանագիծը ծածկվելու է համայնքային սեփականություն հանդիսացող լույսերով:

Քաղաքապետարանի մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մասնակցել հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։

Անցյալ տարի քաղաքապետարանը 199 900 լարի է հատկացրել Մառնեուլի քաղաքի զարգացման համար։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google