Բացահայտվել է Մառնեուլիում ութերորդ դասարանցու նշանադրության փաստ

Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում բացահայտվել է անչափահասի նշանադրության փաստ։

Ութերորդ դասարանի աղջկա նշանադրության փաստը «Ռադիո Մառնեուլ»  հաստատել է դպրոցի տնօրենը։

«Տեղեկությունը փոխանցվել է պատկան մարմիններին, ծնողին կանչել են դպրոց։ Երեխան դպրոցից չի բացակայելու ու ինքն է ասել, որ շարունակելու է դպրոց գնալ»։ - ասում է դպրոցի տնօրենը

Մառնեուլի կրթական ռեսուրս կենտրոնը փաստի մասին տեղեկություն չունի։

«Ռադիո Մառնեուլի»-ին   կապ է հաստատել Ներքին գործերի նախարարության և հանրային պաշտպանի գրասենյակի հետ։ Գործակալությունները գործի ընթացքին կներգրավվեն իրենց իրավասության շրջանակներում։


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google