Մառնեուլի ուսուցիչը պարգեւատրվել է ուսուցչի ազգային մրցանակով

Մառնեուլիի ուսուցչուհի Սամիրա Իսմայիլովան արժանացել է ազգային ուսուցչի մրցանակի։


Նա անգլերենի ուսուցիչ է Մառնեուլիի մունիցիպալիտետի Կասումլո գյուղում։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ուսուցչի ազգային օրը Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական ​​թատրոնում։

Կառավարության որոշմամբ Ուսուցչի օրվա օր է ընտրվել հոկտեմբերի 27-ը՝ Յակոբ Գոգեբաշվիլիի ծննդյան օրը։

ԿԳՆ-ի տեղեկացմամբ, օրվա կապակցությամբ «հասարակության և կրթական համակարգի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար վաստակաշատ ուսուցիչները կպարգևատրվեն ամենամյա մրցանակով»։ Մրցանակակիր ուսուցիչներին տրվել է հատուկ մշակված կրծքանշան եւ 10000 լարի դրամական պարգեւ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google