Մառնեուլիում 14-ամյա աղջկա մորը մեղադրանք է առաջադրվել՝ նրան ստիպողաբար ամուսնացնելու համար
Մառնեուլիում 14-ամյա աղջկա մորը մեղադրանք է առաջադրվել՝ նրան հարկադրաբար ամուսնացնելու համար։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։ Նրանց տվյալներով՝ Վրաստանի ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետում մեղադրյալը գենդերային խտրականության հիմքով անհանդուրժողականության հիմքով կարծում էր, որ անչափահասի կարծիքը նշանակություն չունի, սիստեմատիկ կերպով հարկադրել են  14-ամյա աղջկան՝ իր կամքին հակառակ ամուսնանալու ընտանիքի կողմից ընտրված տղամարդու հետ։ Տուժողը տնից դուրս գալով խուսափել է մեղադրյալի ճնշումից։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հոկտեմբերի 31-ին դատարանի որոշման հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-150-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով (ընտանիքի մի անդամի կողմից ընտանիքի մեկ այլ անդամի նկատմամբ հարկադիր ամուսնություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ):

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google