«ՆԱՏՕ»-ի մասին քարոզչության ազդեցությունը էթնիկ փոքրամասնությունների վրա
«Չգիտեմ», սա էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հիմնական պատասխանն է այն հարցին, թե ընդունելի՞ է Վրաստանի կառավարության հռչակած նպատակը ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ դառնալու Վրաստանի համար։

NDI-ի 2022 թվականի հասարակական կարծիքի հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության աջակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը հետևողականորեն բարձր է։ Բնակչության 73%-ը կողմ է, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, 14%-ը անընդունելի է համարում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ 11%-ը չգիտի։ Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մարզերում վիճակագրական ցուցանիշը կտրուկ տարբերվում է ազգային ցուցանիշից։ Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում բնակչության 47%-ը չգիտի, թե արդյոք կողմ է Վրաստանի կառավարության հայտարարված նպատակին՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, 32%-ը կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իսկ 21%-ը՝ ոչ։

Նշենք, որ, ըստ հետազոտության, էթնիկ փոքրամասնությունների մասնակիցների հետ հարցումներում քիչ թե շատ տեսանելի է կարծիքի փոփոխությունը Եվրամիության նկատմամբ։ Ինչ չենք կարող ասել Հյուսիսատլանտյան դաշինքի կամ ՆԱՏՕ-ի մասին։ 

Բնակչությունը տեղեկություն չունի, թե ինչ է իրենից ներկայացնում «ՆԱՏՕ»-ն, և ինչ օգուտներ կարող է ստանալ Վրաստանը ռազմաքաղաքական այդ միավորումից։ Մեր կողմից հարցված մառնեուլցիների մեծամասնությունը նշում է, որ իրենց չեն հետաքրքրում ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերը։

«Ես չգիտեմ, թե ինչ է ՆԱՏՕ-ն, դա պետության ու քաղաքականության խնդիր է։ Դա քաղաքականություն է, և մենք չենք խառնվում այս գործին»: - ասում է մի մառնեուլցի

«Չգիտեմ, ՆԱՏՕ-ից գերադասում եմ Ռուսաստանն ու Եվրոպան»։ - հայտարարում է մառնեուլցի մի մարդ

Մեզ հետ զրուցելիս քաղաքացիները դժվարանում են անգամ հիշել, թե որ երկրներն են աշխարհի ամենաուժեղ ռազմաքաղաքական միավորումներից մեկի անդամ։ Մեր երկխոսությունը Մառնեուլի տղամարդկանցից մեկի հետ հետևյալն էր.
- Ի՞նչ օգուտներ կարող ենք ունենալ ՆԱՏՕ-ից։
-Սա քաղաքականություն է, մեզ ինչ։
- Հարեւան ո՞ր երկիրն է ՆԱՏՕ-ի անդամ։
- Որ երկիրը? Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լավ է ադրբեջանցիների համար. Թուրքիան օգնում է բոլորին
»։

Մեկ այլ մառնեուլցի, ում հետ զրուցել ենք, ասում է, որ ՆԱՏՕ-ն ինքն է փորձում հակամարտություններ ստեղծել։

«Այս ՆԱՏՕ-ն միջամտում է մարդկանց կյանքին։ Նրանք վիճում են միմյանց հետ։ Ի՞նչ կարիք կա այս պատերազմի։ Ի՞նչ կարիք կա զայրանալ միմյանց վրա։
- Գիտեք արդյո՞ք, թե ով է ՆԱՏՕ-ի անդամ։
-Որքան գիտեմ, Վրաստանը ներառված չէ, Հայաստանը չի ընդգրկվել, Ադրբեջանը չի ընդգրկվել որպես անդամ։ Էլ ո՞վ է մնացել։ Ռուսաստանը երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա.
-Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ի՞նչ եք կարծում, սա վտանգ է մեզ համար:
«Մենք Թուրքիայի կողմից ոչ մի սպառնալիքի տակ չենք՝ երբեք»։


Հարցազրույցների մասնակիցներից շատերը ՆԱՏՕ-ի մասին խոսելիս տարբեր տեսակի ապատեղեկատվություն են տարածում, և թվում է, թե որոշ դեպքերում նրանց կարծիքների վրա ազդել է քարոզչամեքենան։
«ՆԱՏՕ-ն ստիպում է մարդկանց վիճաբանել միմյանց հետ». սա այն ապատեղեկատվություններից մեկն է, որը մեզ ասաց մի մառնեուլցի։
«ՆԱՏՕ-ին անդամակցելով՝ Վրաստանը կկորցնի օկուպացված տարածքները».
«Վրաստանում պատերազմ կսկսվի, եթե երկիրը դառնա ՆԱՏՕ-ի անդամ».
«ՆԱՏՕ-ն հակամարտության կենտրոններ է ստեղծում Վրաստանում»։ Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Մարկ Քլեյթոնը «Մառնեուլի»  հետ զրուցել է այս և այլ ապատեղեկատվական պատմությունների մասին։



Ռազմաքաղաքական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, ստեղծվել է 1949թ։  Դաշինքը սկզբնապես ստեղծվել է 12 երկրների կողմից, իսկ այս փուլում ՆԱՏՕ-ին անդամակցել է 31 երկիր։ Անդամ երկրները 2008 թվականին պայմանավորվել են, որ Վրաստանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն աջակցող պետություններից մեկը Միացյալ Թագավորությունն է։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանությունն է: Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը և կապի դեսպանատներն օգնում են Վրաստանին համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին և միանալ ռազմաքաղաքական կազմակերպությանը։



«Չգիտեմ» հարցին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատասխանելու պատճառներից մեկը տեղեկատվության պակասն է։ Ադրբեջաներեն և հայերեն լեզուներով բավարար տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ է ՆԱՏՕ-ն և ինչ օգուտներ կարելի է ստանալ այս ասոցիացիային միանալով։ Տեղեկատվության պակասը տեղի բնակչությանն ավելի խոցելի է դարձնում տարատեսակ ապատեղեկատվության նկատմամբ։

Համաձայն NDI-ի 2022 թվականի ուսումնասիրության՝ փոքրամասնությունների համայնքներն ամենաքիչ մուտքն ունեն ինտերնետ՝ այսօրվա տեղեկատվության տարածման ամենահարուստ ռեսուրսը: 63%-ը շաբաթական մեկ անգամ, իսկ 21%-ը երբեք մուտք չունի ինտերնետ: Նաև, ըստ այս հետազոտության, փոքրամասնությունների համայնքի միջինից բարձր բնակչությունը ավելի շատ ռուսերեն գիտի և ավելի քիչ անգլերեն: Նրանք հեռուստացույց են դիտում հարեւան երկրներից, իսկ ռուսական ռեսուրսներն ավելի հասանելի են նրանց համար։

ՆԱՏՕ-ն չի համագործակցի մի երկրի հետ, որտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների մակարդակը ցածր է։ Ուստի ՆԱՏՕ-ն պարզապես զենք չէ, Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանի հետ համագործակցում է բարեփոխումների շուրջ, որոնք երկիրը կդարձնեն ավելի ժողովրդավարական։

Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google