Մառնեուլիում տոնածառի լուսավորման միջոցառման համար նախատեսվում է ծախսել 65578 լարի

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը սկսել է ամանորյա միջոցառումների նախապատրաստությունը՝ կապված 2024 թվականի գալուստի հետ։

Նոյեմբերի 3-ին Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Սուրբ Ծնունդ-Ամանորյա տոնածառի լուսավորման միջոցառման ծառայությունների գնման համար։

Համաձայն քաղաքապետարանի հայտարարած մրցույթի ծախսերի նախահաշվի, միջոցառման համար կկազմակերպվի Ձմեռ պապի տնակը, կոնֆետի տունը, համերգային բեմը, Ձմեռ պապի և այլն։

Մրցութային փաստաթղթերում նշվում է, թե ինչ միջոցառումներ են անցկացվելու Մառնեուլիում Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերի  վառման արարողության ժամանակ։

Թբիլիսիի մանկական Կապելլան հանդիսատեսին կներկայանա 20 րոպեանոց ռեպերտուարով և կկատարի ամանորյա թեմատիկ ստեղծագործություններ։ Միջոցառմանը կլինեն անիմատորներ և կրկեսային «Շապիտո» ներկայացումը։ Մրցութային փաստաթղթերում նշված չեն տոնածառի լույսերի վառման արարողությանը երգողների կոնկրետ անուն-ազգանունները, սակայն տրված է նկարագրություն, թե ինչ փորձ պետք է ունենան երգիչները։

«Կին , 40-45 տարեկան, առնվազն 15 տարվա երգարվեստ բեմում։  Թողարկված ալբոմների թիվը 15-ից ոչ պակաս է, վրացական երաժշտական ​​ռադիոկայաններից մեկի հիմնադիր, հեռուստատեսային երաժշտական ​​նախագծի հեղինակ, հեռուստաշոուներից մեկի վարող։ Վրացական երաժշտական ​​ռադիոհաղորդավար, թատրոնի դերասան ։ Տղամարդ , մի քանի ֆիլմերում և սերիալներում մասնակցելու փորձով՝ հեռուստատեսային երաժշտական ​​նախագծերից մեկի հաղթող, վրացական և արտասահմանյան երգերի քավեր կատարող։ Խումբը բաղկացած է 4 տղամարդուց՝ բեմում երգելու առնվազն 20 տարվա փորձով։ Նրանք պետք է կատարեին իրենց հեղինակային երգերը, ինչպես նաև վրացական և արտասահմանյան երգերի քավերներ։ Նրանց ռեպերտուարը պետք է տեւի առնվազն 40 րոպե»։ - նշված է  մրցութային փաստաթղթում։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ տոնածառի լույսերի վառման արարողությանը պատրաստվելու է «շքեղ տոնածառ», որը կունենա 2 մետր երկարություն և 1,5 մետր լայնություն։ Միջոցառմանը կներկայացվեն նաև Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթներ տարբեր ձևերով  և տաք շոկոլադ:

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 65 578 լարիի մրցույթ է հայտարարել Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերի  վառման տոնական միջոցառման կազմակերպման համար՝ կապված 2024 թվականի գալստյան հետ։

Մրցութային առաջարկի համաձայն՝ տոնածառի լուսավորության միջոցառումը կանցկացվի դեկտեմբերի երկրորդ կեսին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google