Մառնեուլիի թիվ 2-րդ հանրակրթական դպրոցը Նիկո Կեցխովելիի անվան դպրոցական մրցանակի դափնեկիր է

Մառնեուլիի 2-րդ հանրակրթական դպրոցի քաղաքացիական և էկո ակումբ - մեր ապագայի համար Նիկո Կեցխովելիի անվան դպրոցական  մրցանակի դափնեկիրն է։



Հաղթողները պարգեւատրվեցին նոյեմբերի 6-ին կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ։ Ինչպես մեր հետ  զրույցում նշում է  ուսուցիչ,  Թեմուր Սուկաշվիլին, բնապահպանական գործունեությունը միշտ եղել է իրենց գործունեության հիմնական ուղղություններից մեկը։ Ուսուցիչը պատմում է, որ ստացած մրցանակով, որը ներառում է 5000 լարի, իրենք կստեղծեն էկո արշավականների ակումբ, որը կենտրոնացած կլինի մի քանի կարևոր նպատակների իրականացման վրա։

«Նիկո Կեցխովելիի անվան դպրոցական մրցանակը ծառայում է դպրոցի մակարդակում կայուն զարգացման նպատակների ներդրմանը։ Այս ուղղությամբ մեր դպրոցը և այս դպրոցում գործող քաղաքացիական ակումբը ակտիվորեն աշխատել են նաև նախորդ տարիներին, սակայն անցյալ տարի որոշեցինք մասնակցել դպրոցի մրցանակին, քանի որ լավ փորձ ունեինք։ Մենք մասնակցեցինք այս գործունեությանը, հավաքեցինք 4170 «սածիլ», որը մեզ հասցրեց եզրափակիչ՝ 4,17 միավորով, և շատ կարևոր մասը երեկվա եզրափակիչ բլոկն էր։ Մասնակցել է 35 դպրոց, որոնց թվում լավագույնն է ճանաչվել Մառնեուլիի երկրորդ հանրակրթական դպրոցը։ Այս հաղթանակը շատ կարևոր է այն տեսանկյունից, որ մենք շարունակելու ենք մեր բնապահպանական գործունեությունը։ Էկո խոսնակները բարձրաձայնեցին այն նախաձեռնությունները, որ հաղթանակի դեպքում 5000 լարի մրցանակով ցանկանում ենք  ստեղծել Մառնեուլիում էկո-արշավային ակումբ, որը կմիավորի և՛ տղաներին, և՛ աղջիկներին և կծառայի մի քանի նպատակների։ Դրանցից մեկը լինելու է գենդերային հավասարությունը, պահպանվող տարածքների խթանումը, անտառների խնամքի հմտությունների զարգացումը և այլն,",- ասում է Թեմուր Սուկաշվիլին։

Երիտասարդական բնապահպանական մրցույթը՝ Նիկո Կեցխովելիի անվան դպրոցական մրցանակը, հիմնադրվել է 2015 թվականին CENN-ի կողմից՝ Վրաստանում անտառների կայուն կառավարում ծրագրի շրջանակներում՝ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ:

Մրցույթի հիմնական նպատակն է դպրոցականներին տեղեկացնել կայուն զարգացման նպատակների մասին և ցույց տալ նրանց սեփական ձեռքերով փոփոխություններ կատարելու հնարավորությունները՝ բարելավելու բնական և սոցիալական միջավայրը։ Մրցույթում ընդգրկվածները դառնում են կայուն զարգացման գործընթացի մասնակիցներ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google