Մառնեուլիի քաղաքապետարանը աշխատակիցների համար անցկացրեց միջնաժամկետ զարգացման փաստաթղթի շնորհանդեսը

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի աշխատակիցների համար անցկացրել է միջնաժամկետ զարգացման փաստաթղթի շնորհանդես։

Մառնեուլիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության համաձայն՝ քաղաքապետարանի նիստերի դահլիճում Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քաղաքապետարանի միջնաժամկետ զարգացման փաստաթղթի շնորհանդեսը։

«Նշենք, որ փաստաթուղթը ներկայացնում է քաղաքապետարանի միջնաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական պլանը, որը սահմանում է դրանց հասնելու տեսլականը, նպատակները, խնդիրները և կոնկրետ մեխանիզմները։
Քաղաքապետի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ապահովել է քաղաքացիական և մասնավոր հատվածի բարձր ներգրավվածությունը պլանավորման գործընթացում
։ - նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության մեջ

Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի հայտարարության համաձայն՝ 2024-2027 թվականների միջնաժամկետ զարգացման փաստաթուղթը ներառում է տարբեր ոլորտների զարգացում, որոնց թվում են.

Սոցիալ-տնտեսական
Գյուղատնտեսություն
Ներդրումային միջավայր
Շրջակա միջավայրի պաշտպանություն և թափոնների կառավարում
Զբոսաշրջության արդյունաբերություն, հատկապես ագրոտուրիզմ, մշակութային զբոսաշրջություն, գաստրո-տուրիզմ և այլն։

Ըստ Մառնեուլիի քաղաքապետարանի տեղեկատվության՝ քննարկման ռեժիմով շարունակված շնորհանդեսին մասնակցել են ինքնակառավարման ղեկավարները, աշխատանքային խմբի անդամները, Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի գրասենյակը, գույքի կառավարման և բնական ռեսուրսների հանձնաժողովը, ինչպես նաև տարածքային  պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովը:

Նշենք, որ շնորհանդեսի մասին «Ռադիո «Մառնեուլին» տեղական ինքնակառավարումը չի տեղեկացրել։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google