Դեկտեմբերի 20-ին Մառնուլիում կանցկացվի ձմեռային փառատոնը։
Միջոցառումը կկազմակերպվի Մշակույթի տան հրապարակում։ Այս մասին
տեղեկություն է տարածում Մառնեուլիի մշակութային կենտրոնը և գրում, որ
հյուրերին հնարավոր կլինի ընդունել ժամը 17:00-ից։ Փառատոնին
կներկայացվեն ամանորյա զարդարանքներ և տարատեսակ միջոցառումներ։
Կկազմակերպվի ցուցահանդեսային տարածք։ Ամանորյա բլիթները կպատրաստեն
բաց երկնքի տակ։
«
Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ից Մշակույթի տան հրապարակը
կվերածվի կախարդական տարածքի` ամանորյա զարդարանքներով, զվարճալի
միջոցառումներով, հետաքրքիր ցուցահանդեսներով, լավ երաժշտությամբ, բաց
երկնքի տակ պատրաստված դելիկատեսներով և իսկական ամանորյա
տրամադրությամբ, քաղաքով մեկ կտարածվի տաք գինու, տաք կոմպոտի և բոված
մարշմելոուի հոտը»
Ձմեռային փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան