Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Մառնեուլիի քաղաքապետարանի 2024
թվականի բյուջեի երկրորդ հանրային քննարկումը։
Նիստը բացել է քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն, իսկ
բյուջեի քննարկումը շարունակել է քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային
ծառայության ղեկավար Կոբա Չխիտունիձեն։ Ինչպես պարզաբանել է նա, 2024
թվականի բյուջեն ներկայումս սահմանվել է 55 255 000 լարի, թեեւ մինչեւ
բյուջեի վերջնական ընդունումը գումարը կավելանա։
Մառնեուլիի 2024 թվականի բյուջեի քննարկումը տեւել է մոտ 40 րոպե։
Դրան մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների
ներկայացուցիչները։ Նիստում ոչ ոք հարց չի տvel, բացի Պլատֆորմ
Սալամից: Նախաձեռնությամբ հանդես եկավ Մառնեուլիի գենդերային
հավասարության խորհրդի ներկայացուցիչ Իա Էսեբուան։
Դեկտեմբերի 25-ին կայանալիք քաղաքային խորհրդի նիստում հաստատման
կներկայացվի Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեն։
Nիստն ամբողջությամբ դիտեք այստեղ `
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան