Քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 10 տոկոսով

Մառնեուլիի քաղաքապետարանում և սակրեբուլոյում աշխատող բոլոր մարդկանց աշխատավարձերը կբարձրացվեն 10 տոկոսով։ Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոն  դեկտեմբերի 25-ին կայացած ժողովի նիստում աջակցել է աշխատավարձերի բարձրացմանը։



«Հունվարի 1-ից կունենանք շտաբի կրճատում, քանի որ զորակոչի և զորահավաքի ծառայությունն ամբողջությամբ փոխանցվելու է ՊՆ հաշվեկշռին, իսկ 10 տոկոս ավելացումը, որը հայտարարել է կառավարության վարչակազմը քաղծառայողների աշխատավարձը կբարձրացվի 10%-ով, շնորհավորում եմ բոլորին»,- ասել է Մառնեուլիի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեն։

Քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն ասել է, որ քաղծառայողների աշխատավարձերի բարձրացումը լավ միտում է։

«Պետությունը ստացել է համապատասխան միջոցներ, որպեսզի բոլոր ուղղություններով քաղծառայողների, ուսուցիչների և ցանկացած զբաղվածի աշխատավարձը բարձրանա 10 տոկոսով, և դա տարեկան միտում է, աճ է եղել նաև անցյալ տարի և այս տարի, և դա լավ է, որ երկիրը զարգանում է այս ուղղությամբ։ - ասել է Ամիրան Գիորգաձեն

Մառնեուլիի քաղաքապետարանի նման բարձրանալու են նաև սակրեբուլոյում  աշխատող մարդկանց աշխատավարձերը։ Աշխատավարձի բարձրացումը կազդի ինչպես հաստիքացուցակով աշխատող, այնպես էլ պայմանագրով ընդունված աշխատողների վրա։

2024 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումն աշխատանքային փոխհատուցման վրա կծախսի 1 449 500 լարիով ավելի, քան 2023 թվականին։ 2023 թվականին քաղաքապետարանում 46 աշխատողների ընդհանուր աշխատավարձը կազմել է 1 376 800 լարի, իսկ 2024 թվականին այն կկազմի 1 760 900 լարի։ 2023 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանում աշխատող 229 մարդու աշխատավարձը կազմել է 5 266 700 լարի, իսկ 2024 թվականին այն կկազմի 6 575 900 լարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google