Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մառնեուլիի «Ադիկի» կլինիկայի տնօրենին և դեղագործին
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Մառնեուլի» բժշկական
կենտրոն «Ադիկի» ՍՊԸ-ի տնօրենին և նույն հիմնարկի դեղագործին՝
պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով՝ խարդախությամբ պետությանը
պատկանող առանձնապես խոշոր չափի գումար ձեռք բերելու համար։
Դատախազությունը հրապարակում է տեղեկությունը և գրում, որ Վրաստանի
ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից իրականացված
քննությամբ պարզվել է, որ 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022
թվականի հունվարի 1-ը «Մառնեուլի բժշկական կենտրոն Ադիկի» ՍՊԸ-ի
տնօրենը «COVID 19»-ի հաստատված դեպքերի բուժման նպատակով նույն
հիվանդանոցում տեղաբաշխված հիվանդներին բժշկական հետազոտության
ընդհանուր արժեքը արհեստականորեն ավելացրել է 93 619.48 լարիով,
որը փոխհատուցվել է պետական բյուջեից։
Նաև ամբաստանյալը նույն հիմնարկի դեղագործի հետ արհեստականորեն
ավելացրել է 14412.86 լարիով COVID-19-ով վարակված հիվանդների
թերապևտիկ բուժման համար կատարվող ծախսերը, որը պետական ծրագրի
շրջանակներում վճարվել է պետբյուջեից։
Երկու անձինք էլ մեղադրվում են Վրաստանի ՔՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասի
Ա , 3-րդ մասի Ա և Բ ենթակետերով՝ խաբեությամբ (ուրիշի գույքը
ապօրինի յուրացնելու նպատակով, որը կատարվել է խմբով), նախնական
համաձայնությամբ՝ պաշտոնեական կարգավիճակը օգտագործելով և խոշոր
չափերով), որը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում՝ պատժի ձևով և
չափով։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան՝
ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու
միջնորդությամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան