Սոցիալական արդարության կենտրոնը կոչ է անում Մառնեուլիի քաղաքային խորհրդին ավելի զգայուն լինել քաղաքացիների կարիքների նկատմամբ

Սոցիալական արդարության կենտրոնը կոչ է անում Մառնեուլիի քաղաքային խորհրդին ավելի ուշադիր լինել քաղաքացիների կարիքների նկատմամբ։

Կազմակերպությունը արձագանքում է Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեի հանրային վերանայման գործընթացին և կոչ է անում Մառնեուլիի քաղաքային խորհրդին պատշաճ կերպով հասկանալ տեղական ինքնակառավարման մանդատն ու դերը: Ստեղծել անվտանգ և ժողովրդավարական միջավայր քաղաքացիների մասնակցության համար և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ նրանց հայտարարություններն ու դիրքորոշումները մոտեցնել Վրաստանի օրենսդրությանը և մարդկանց իրական կարիքներին։

«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 21-ին Մառնեուլիի մունիցիպալիտետում տեղի ունեցավ բյուջեի հանրային քննարկում։ Քննարկման ընթացքում հարթակ Սալամի ներկայացուցչի կողմից հարց հնչեց, որը վերաբերում էր տեղական ինքնակառավարման մակարդակով ազգային փոքրամասնությունների լեզվով թարգմանչական ռեսուրսների ստեղծմանը։ Նշված հարցին ի պատասխան՝ Մառնեուլիի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեն ասաց, որ սահմանադրության մեջ գրված է, որ վարչական վարույթն իրականացվում է վրացերենով։ Եթե ​​քաղաքացին ադրբեջաներեն դիմումով դիմի ՏԻՄ, ապա ինքնակառավարումը կգրանցի այն և վերջնաժամկետ կսահմանի, որպեսզի դիմողը ներկայացնի դիմումի նոտարական վավերացմամբ թարգմանությունը։ Նշված ժամկետում նոտարական վավերացմամբ թարգմանությունը չներկայացնելու դեպքում հայտը կմնա չուսումնասիրված: Քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն հստակ կոպիտ տոնով արձագանքեց նշված հայտարարությանը և ասաց, որ այս հարցն ավելի սադրիչ է։ Նրա խոսքով, տեղական ինքնակառավարումը կառուցել է ընդունարան, որտեղ աշխատում են հայերեն և ադրբեջաներեն լեզուներին  տիրապետող երիտասարդները, և քաղաքացիները ծառայություններ ստանալու հարցում որևէ խնդիր չեն ունենում։ Պարբերաբար սոցիալական ցանցերում տեղադրված մամուլի հաղորդագրություններն ու հայտարարությունները թարգմանվում են ինքնակառավարման կողմից։ Սակայն, չնայած դրան, նա հայտարարեց, որ փոքրամասնության լեզվի օգտագործումը խնդիր է, քանի որ այն թույլ կտա հայ և ադրբեջանցի քաղաքացիներին (քույրերին և եղբայրներին) օգտագործել իրենց մայրենի լեզուն վարչական վարույթում, այնուհետև էթնիկ ռուսները կարող են ծառայություններ խնդրել նաև ռուսերենով։ «Ցավոք սրտի, հանդիպման ավարտից հետո այս քննարկմանը հաջորդեց լարվածություն»,- գրում է Սոցիալական արդարության կենտրոնը։

Կազմակերպությունը կարծում է, որ Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահի տոնը և նրա կիրառած մանիպուլյատիվ մոտեցումները անվտանգ միջավայր չեն ստեղծում քաղաքացիական ակտիվիստների համար։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google