Մառնեուլիի և Սագարեջոյի քաղաքապետերը ստորագրել են համագործակցության հուշագիր

Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Քենան Օմարովը և Սագարեջոյի մունիցիպալիտետի քաղաքապետ Ավթանդիլ Գուլիկաշվիլին ստորագրել են համագործակցության հուշագիր։

Տեղական ինքնակառավարումը տարածում է տեղեկությունը և գրում, որ հուշագիր է ստորագրվել Մառնեուլիի քաղաքապետարանի, Սագարեջոյի քաղաքապետարանի, «Կովկասի միջազգային ծրագրերի բյուրոյի» և Վրաստանի տեխնիկական համալսարանի միջև։

«Հարկ է նշել, որ Մառնեուլիի և Սագարեջոյի քաղաքապետարանները եվրոպական փառատոնային քաղաքների հարթակի անդամ են։ Հենց այս նախագծի շրջանակներում է ստեղծվել «Մշակույթի, գինու և տեխնոլոգիական քաղաքների հարթակը», որը կնպաստի երկու քաղաքապետարանների առաջխաղացմանը, մշակութային ինքնության պահպանմանը և տնտեսական բարեկեցության բարելավմանը։

Պաշտոնական հանդիպմանը մասնակցել են քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն, Մառնեուլիի քաղաքապետի տեղակալները և Մառնեուլիի և Սագարեջոյի քաղաքապետարանների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։


Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան

 

Print E-mail
FaceBook Twitter Google