Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի գյուղում ներքին
ճանապարհներ կկառուցվեն։
Ճանապարհների վերականգնման համար Մառնեուլիի քաղաքապետարանը
հայտարարել է 268132 լարիի մրցույթ, որի 95%-ը ֆինանսավորվում է
պետբյուջեի, իսկ 5%-ը՝ տեղական ինքնակառավարման միջոցների հաշվին։
«
Գոյություն ունեցող ճանապարհի մակերեսը ներկայացված է
քար-խիճային խառնուրդի տեսքով։ Ճանապարհը և կողքերը պետք է մաքրվեն
շինարարական աղբից և տեղումների հետևանքով տապալված քարերից։
Ճանապարհի մակերեսի նախագծման ժամանակ հաշվի են առնվել ճանապարհի
մակերեսի առկա վիճակը և դրա գեոտեխնիկական տվյալները։ Պահանջվող
կրողունակությանը հասնելու համար տեխնիկական առաջադրանքի և
պատվիրատուի հետ պայմանավորվածության հիման վրա ընդունվել է բետոնե
ճանապարհի պատի կառուցումը»,- գրված է մրցութային
փաստաթղթերում։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել հունվարի 28-ից
փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է
աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 80 օրացուցային օրվա
ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան