«Դադարեցրեք պլաստիկե աղտոտումը». Պաստառների մրցույթ Մառնեուլիի երիտասարդների համար

«Կանաչ մտածողություն» բնապահպանական նախաձեռնող խումբը «3R Marneuli. Think Green» նախագծի շրջանակներում հայտարարում է գրաֆիկական պաստառների մրցույթ Մառնեուլիի քաղաքապետարանում ապրող երիտասարդների համար՝ «դադարեցրեք պլաստիկե  աղտոտումը» անվանումով։



Գրաֆիկական պաստառների մրցույթի հիմնական նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը պլաստիկի բացասական հատկությունների, այս նյութի սպառումը նվազեցնելու ուղիների և, ընդհանրապես, պլաստիկի աղտոտման խնդիրների մասին։

«Մառնեուլիի մունիցիպալիտետում բնակվող 15-ից 25 տարեկան ցանկացած երիտասարդ կարող է մասնակցել մրցույթին։ Մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել առավելագույնը 5 աշխատանք։Մրցույթին մասնակցելու համար պաստառը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝ արտացոլի շրջակա միջավայրի պլաստիկ աղտոտման հետ կապված խնդիրները և այն նվազեցնելու ուղիները,  լինի  հեղինակի բնօրինակ ստեղծագործություն,  տեսանելի լինի  հեղինակի ստեղծագործական մոտեցումը։  Մրցույթի  նպատակն է ստեղծել այնպիսի  հաղորդագրություն, որը տեսողականորեն կհիացնի և դիտողին կստիպի մտածել բնապահպանական ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- գրված է նախաձեռնող խմբի հրապարակած նյութում։

Մրցույթի արդյունքում կբացահայտվեն 3 հաղթողներ։

1-ին տեղ՝ 100 լարի "Բիբլիուսի" վաուչեր
2-րդ տեղ՝ 100 լարի "Բիբլիուսի" վաուչեր
3-րդ  տեղ՝ 100 լարի "Բիբլիուսի"  վաուչեր

Մրցույթին մասնակցել ցանկացողները  ստեղծած պաստառները պետք է ուղարկեն ոչ ուշ, քան փետրվարի 16-ը էլեկտրոնային եղանակով, PDF ձևաչափով Էլ․ հասցեին This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Ուղարկելիս այսպես կոչված subject- դաշտում նշել «Պաստառի մրցույթ», իսկ նամակի նկարագրության մեջ նշել հեղինակի անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google