Մառնեուլիի քաղաքապետարանը 7500 լարիով նոր կայք է ստեղծում

Մառնեուլիի քաղաքապետարանը նոր կայք կստեղծի։ Քաղաքապետարանը պարզեցված պայմանագիր է կնքել «Պրոսերվիս» ՍՊԸ-ի հետ՝ նոր կայք ստեղծելու համար։ Գնումների պարզեցված հաշվետվության քարտի համաձայն՝ քաղաքապետարանի ներկայիս կայքը հնացած է, և անհրաժեշտ է նորը:



«Ուզում եմ հիշեցնել, որ Մառնեուլիի քաղաքապետարանի պաշտոնական կայքը գրված է php-ի արդեն հնացած տարբերակով։ Քանի որ մեր կողմից օգտագործվող հոսթինգը գտնվում է հանրային վեբ սերվերի վրա և մշտապես թարմացվում է մատակարարի կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, գոյություն ունի marneuli.gov.ge-ի անջատման վտանգ։
Ինչպես գիտեք, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի պատշաճ գործունեությունը կարևոր է քաղաքապետարանի համար, քանի որ այստեղ տեղադրված են հանրային տեղեկատվություն, փաստաթղթեր, սոցիալական ծառայությունների և քաղաքապետարանի ողջ տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն, նորություններ և հայտարարություններ
։ -  այս  մասին նշված է  Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Դավիթ Չիկաձեի զեկույցում։ 

Համաձայն պայմանագրի տեխնիկական հանձնարարության՝ կայքի նախագծում պետք է հայտնվի քաղաքապետարանի տարբերանշանը և անվանումը։ Նաև կայքը պետք է աջակցի վրացերեն և անգլերեն լեզուների միջև անցման գործառույթին: «Ռադիո Մառնեուլի»-ի   հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դավիթ Չիկաձեն ասել է, որ սկզբնական շրջանում կայքը լինելու է միայն վրացերեն։

«Այս փուլում կայքը կլինի միայն վրացերենով։ Մենք ապագայում կարող ենք օգտագործել այլ լեզուներ, մենք դա կորոշենք կայքի գործարկումից հետո: Այս փուլում հին կայքը շարքից դուրս է և կարող է փակվել, ուստի շտապ ցանկանում ենք նոր կայք պատրաստել, որպեսզի արխիվը չկորչի»: - ասել է Դավիթ Չիկաձեն։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 7500 լարիի պայմանագիր է կնքել «Պրոսերվիս» ՍՊԸ-ի հետ՝ նոր կայքի ստեղծման համար։

Ահա, թե ինչ կարող եք տեսնել քաղաքապետարանի նորացված կայքում ՝
Տեքստային էջ (Քաղաքապետարանի, սակրեբուլոյի մասին)
Տեսարժան վայրեր
Մոդուլ ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքապետարանի սակրեբուլոյի պաշտոնյաների համար
Քաղաքապետարանի ծառայություններ
Պատվերներ
Նիստի արձանագրություն
Մրցույթներ
Հաշիվներ
Նորություններ
Բյուրոներ
Հանձնաժողովներ
Խմբակցություններ
Սոցիալական ծրագրեր
Հայտարարություններ
Լուսանկարների պատկերասրահ
Տեսադարան
Կապ


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google