Մառնեուլիի քաղաքապետի գյուղում անց է կացվել խորհրդակցություն, գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում

Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի գյուղում ընդհանուր ժողով է տեղի ունեցել։ Նրանք աջակցել են Սաբիրքենդի գյուղի արտաքին լուսավորության կազմակերպմանը և ոռոգման ջրի խողովակի վերականգնմանը։



Գյուղի ժողովը տեղի ունեցավ դպրոցի շրջակայքում։ Անցյալ տարի նույն գյուղի համագումարը տապալվեց, քանի որ նստաշրջանի օրինականացման համար որոշված ​​մարդիկ չհավաքվեցին։

Այս տարի մասնակցությունը բավականին բարձր է եղել, իսկ ստորագրություններն արձանագրվել են մեծ թվով ուսուցիչների կողմից։ Ինչպես "Ռադիո Մառնեուլի"-ին հայտնեց դպրոցի տնօրենը, ուսումնական գործընթացը չի խոչընդոտվել։
Փետրվարի 12-ից Մառնեուլում մեկնարկել է գյուղի աջակցության ծրագրի իրականացումը։

Առաջնահերթություններն ընտրելու նպատակով մինչև փետրվարի 26-ը հանդիպումներ կանցկացվեն բնակչության հետ։ Գյուղի աջակցության ծրագրի համար 2024 թվականին Վրաստանի շրջաններում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերի միջև՝ ըստ բնակչության թվի։ Մեկ գյուղի համար նվազագույն գումարը 10000 է, իսկ առավելագույնը՝ 20000 լարի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google