Մառնեուլիի քաղաքապետարանը 980 լարի է ծախսել մարտի 8-ի շնորհավորական բացիկների և ծաղիկների համար
Մարտի 8-ի շնորհավորանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանը 980 լարի է ծախսել բացիկների և ծաղիկների վրա։
Մառնեուլիի քաղաքապետարանը տպել է 200 շնորհավորական բացիկ։ ՏԻՄ-ը 240 լարիով ձեռներեց Ակրեմ Գախրամանովից պարզեցված ձևով գնել է Կանանց միջազգային օրվա շնորհավորական բացիկներ։

«Հիշեցնենք, որ Մառնեուլիի  քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ պետք է պատրաստի 200 շնորհավորական բացիկներ, որոնք քաղաքապետի անունից կտրվեն հասցեատերերին։ Խնդրում եմ հանձնարարել համապատասխան ծառայությանը վերանայել խնդիրը, որպեսզի իրականացվեն ծառայությունների գնման վերաբերյալ օրենքով նախատեսված միջոցառումները»։ - գրված է հաշվետվության մեջ։

200 ծաղկեփունջ գնելը քաղաքապետարանին արժեցել է 760 լարի։ ՍՊԸ «Ծաղիկների դրախտ»-ի հետ կնքված պարզեցված գնման համաձայն՝ յուրաքանչյուր ծաղկի արժեքը 3,80 լարի է։
Մարտի 8-ին Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը և քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն շնորհավորել են Մառնեուլիի քաղաքապետարանի «Ջեո Հոսպիտալ» և «Ավերսի» կլինիկաների բուժանձնակազմին, ինչպես նաև քաղաքապետարանում աշխատող կանանց ։

Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google