Մառնեուլիի մշակույթի կենտրոնը նախատեսում է 35 000 լարիով մարդատար/բեռնատար ավտոմեքենա վարձել
Մառնեուլիի քաղաքապետարանի «Մշակութային կենտրոն» մշակութային ակումբը, գրադարանային և թանգարանային միությունը նախատեսում է վարձակալել մարդատար/տրանսպորտային փոխադրամիջոցներ՝ ուղևորներ տեղափոխելու և շարժական զարդեր ստեղծագործական խմբերի, համույթների, իր կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների մասնակիցների և դաշտային միջոցառումներին մասնակցելու համար։

Մառնեուլիի մշակույթի կենտրոնը փետրվարի 23-ին մրցույթ է հայտարարել՝ վարորդով մարդատար/տրանսպորտային (բեռնատար) ավտոմեքենաներ վարձելու համար։

«Մատակարարը պետք է ապահովի ուղեւորների տեղաշարժը ուղեւորատար տրանսպորտով (միկրոավտոբուս), Մառնեուլիից մինչև Վրաստանի ողջ տարածք, ըստ պահանջարկի, փուլային, միկրոավտոբուսային ծառայություններ 14 000 կիլոմետր հեռավորության վրա և բեռնատարների ծառայություններ (դեկորացիաների տեղափոխման նպատակով) 2500 կիլոմետրի ընթացքում" - Նշված է մրցութային առաջարկի մեջ։

Մշակույթի կենտրոնի հայտարարած մրցույթին մասնակցել է մեկ անձ՝ Դավիթ Բրաչուլին։ Նա առաջարկել է մշակութային կենտրոնին ծառայություններ մատուցել 35 000 լարիով։

Մրցութային առաջարկի համաձայն, եթե Դավիթ Բրաչուլին հաղթի մրցույթում, ապա պարտավոր կլինի մշակութային կենտրոնին ծառայություններ մատուցել պայմանագրի կնքումից մինչև կիլոմետաժի ավարտը։ Այս փուլում ընթանում է մրցույթին մասնակցող ընկերության ընտրության/գնահատման գործընթացը։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google