Մառնեուլիի երեք դպրոցներում բժշկի թափուր հաստիքներ կան

Բժիշկների թափուր հաստիքներ են հայտարարվել Մառնեուլիի երեք դպրոցներում։

Մառնեուլի քաղաքի թիվ 3, Սադախլոյի թիվ 2 և Շահումյանի թիվ 3 հանրային դպրոցները փնտրում են դպրոցի բժշկի։
Ուսուցիչների թափուր աշխատատեղերի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ թափուր պաշտոնների համար դիմումներ կարելի է ներկայացնել մինչև մարտի 13-ը Սադախլոիիթիվ 2 հանրակրթական, Շահումյանի թիվ 3 դպրոցում՝ մինչև մարտի 15-ը, իսկՄառնեուլիի  թիվ 3 դպրոցում մինչև մարտի 17-ը։ Երեք թափուր աշխատատեղերի համար էլ աշխատավարձը սկսվում է 600 լարիից։

Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի թիվ 3 հանրային դպրոց
  • Աշխատանքային ժամերը՝ 40 ժամ/շաբաթական
  • Մոտավոր աշխատավարձ՝ 600-720 լարի/ամսական
Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլո գյուղի թիվ 2 հանրային դպրոց
  • Աշխատանքային ժամերը՝ 40 ժամ/շաբաթական
  • Մոտավոր աշխատավարձը՝ 720 լարի/ամսական
Մառնեուլի քաղաքի թիվ 3 հանրային դպրոց

  • Աշխատանքային ժամեր 40 ժամ/շաբաթական
  • Մոտավոր աշխատավարձ 0-605 լարի/ամսական

Ընտրված թեկնածուները կկարողանան աշխատանքի անցնել ապրիլի 1-ից։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google