Մառնեուլիի քաղաքապետարանը չնախատեսված ծախսերի համար տրամադրել է 470 000 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանի պահուստային ֆոնդում գումարն ավելացել է 70 000լարիով։ Այս մասին տեղեկություն է հայտարարվել մարտի 27-ին Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում։ Հարցը քննարկման է ներկայացրել քաղաքապետարանի բյուջեի պլանավորման եւ վերլուծության բաժնի պետ Լարիսա Գելաշվիլին։

Բյուջեի փոփոխությանը ձայների մեծամասնությամբ պետք է աջակցեն սակրեբուլոյի անդամները։ Լարիսա Գելաշվիլին Ռադիո «Մառնեուլին» ասել է, որ Մառնեուլիի քաղաքապետարանի պահուստային ֆոնդի ընդհանուր գումարը կազմում է 470 000 լարի։

Պահուստային ֆոնդը իրենից ներկայացնում է քաղաքապետարանի բյուջեով նախատեսված միջոցները չնախատեսված, արտահերթ և տեղական նշանակության այլ միջոցառումների ֆինանսավորման համար:

Ըստ այդմ, պահուստային ֆոնդի նպատակն է տարվա ընթացքում ծածկել այնպիսի ծախսեր, ինչպիսիք են, օրինակ, բնական աղետները, համաճարակները, էկոլոգիական և այլ տեսակի աղետները։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google