Մեկնարկել է ուսուցիչների և ուսուցիչներ դառնալ ցանկացողների քննության գրանցումը

Մեկնարկել է  ուսուցիչների և ուսուցիչներ դառնալ ցանկացողների քննության գրանցումը։


Ուսուցչի առարկայի, ավագ հատուկ ուսուցչի և հիմնական մասնագիտական ​​հմտությունների քննությունների գրանցումը մեկնարկել է ապրիլի 3-ին՝ ժամը 10:00-ին։ Տեղեկությունը տարածում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։ Ցանկացողների գրանցումը կշարունակվի մինչև ապրիլի 15-ը ժամը 18:00:

Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով՝ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի online.naec.ge գրանցման էջում։


Առարկայական քննությանը մասնակցությունը սահմանափակված չէ և հնարավոր է քննություն հանձնել հետևյալ առարկաներից ՝ 

  • Վրաց լեզու և գրականություն (տարրական մակարդակ);
  • Մաթեմատիկա (տարրական մակարդակ);
  • Բնական գիտություն (տարրական  մակարդակ);
  • Վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV դասարաններ);
  • Վրաց լեզու և գրականություն (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ);
  • Վրացերեն լեզու ոչ վրացալեզու դպրոցների և հատվածների համար (նախնական, հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ);
  • Մաթեմատիկա (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ);
  • Հասարակական գիտություններ (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ). պատմություն, աշխարհագրություն, քաղաքացիական կրթություն;
  • Բնական գիտություններ (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն;
  • Օտար լեզուներ (նախնական, հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն;
  • Գեղագիտական ​​դաստիարակության առարկաներ՝ կերպարվեստ և կիրառական արվեստ, երաժշտություն, սպորտ;
  • տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ/համակարգչային տեխնոլոգիաներ;
  • Հայերեն կամ ադրբեջաներեն լեզու;
  • Իտալերեն լեզու

Բոլոր դիմորդներն իրավունք ունեն ընտրելու միայն մեկ առարկա և ցանկության դեպքում նաև ավագ հատուկ ուսուցչի և/կամ Հիմնական մասնագիտական ​​հմտությունների քննություն:

Ավագ հատուկ ուսուցչի քննությանը մասնակցելու իրավունք ունեն ինչպես ուսուցչի մասնագիտական ​​զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայով բաշխված գործող հատուկ ուսուցիչը, այնպես էլ հատուկ ուսուցիչ դառնալ ցանկացողը:

Գրանցման ժամանակ անձև նշում է միայն.
անձնական համարը;
կոնտակտային հեռախոսահամար;
առարկան , որը նա ցանկանում է հանձնել;
քաղաք,  որտեղ  ցանկանում է հանձնել քննությունը

Թեկնածուները, որոնց համար  պետք  է  ստեղծվեն հատուկ քննական միջավայր, պետք է նշեն՝ «հատուկ պայմաններ» գրանցման ժամանակ և Գնահատման և քննությունների ազգային կենտրոնում ( Թբիլիսի, Է. Մինդելիսի N9), կամ տեղական կրթական ռեսուրսային կենտրոնում (ռեսուրս կենտրոնները) մինչև ապրիլի 15-ի ժամը 18:00-ն պետք է ներկայացնեն համապատասխան առողջական տեղեկանք (ձև N100):

Ծրագիրը թույլ չի տա լրացնել գրանցումը, եթե դուք չեք վճարել թեստի մասնակցության վճարը՝ 50 լարի։ Հիշեցնում ենք, որ գործոոց  և գործող հատուկ ուսուցիչների գրանցումն անվճար է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google