Մառնեուլի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար դիմել է 7
հոգի։
Հանրային ծառայության բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության
համաձայն՝ դիմորդների թիվը կարող է ավելանալ, քանի որ թափուր պաշտոնի
համար դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։
Ալի Գախրամանովը տարիներ շարունակ եղել է Մառնեուլի կրթական ռեսուրս
կենտրոնի տնօրենը։ Մեզ դեռ հայտնի չէ՝ նա կմասնակցի մրցույթին, թե
ոչ։
Մինչ ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ալի Գախրամանովի
նշանակվելը, Մառնեուլիի ներկայիս քաղաքապետ Քենան Օմարովը 5 տարի
զբաղեցրել է ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնը։
Մրցույթի համար անհրաժեշտ պահանջներն են ՝
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է՝ բակալավրի գիտական
աստիճան
- Կրթության ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր
է
- Պետական լեզվի իմացությունը պարտադիր է
Ցանկալի պահանջներ ՝
- Արդյունավետ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու
ունակություն
- հանրային հաստատություն ներկայացնելու
ունակություն
- ռազմավարական և բարդ մտածողության
ունակություն
- նախագծերը կառավարելու ունակություն
- աշխատողի մասնագիտական զարգացման, գնահատման և
մոտիվացիայի ունակությունը
- Թիմը զարգացնելու ունակություն
- Խնդիրները լուծելու և կոնֆլիկտները կառավարելու
ունակություն
Մրցույթի փուլերը ՝
- Հայտարարության հիման վրա ընտրություն
- Հարցազրույց
Վարձատրություն՝ 2394 լարի
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական
և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին
արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ
թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ
երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան