Զաուր Դարգալին երկրորդ ընթերցմամբ աջակցել է ռուսական օրինագծին
Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին երկրորդ ընթերցմամբ աջակցել  է ռուսական օրենքին։ Համակիրների ցուցակում են նաև Քվեմո Քարթլին ներկայացնող մեծամասնության առաջնորդներ Սավալան Միրզոևը և Գոգի Մեշվելիանին։

Ռուսական օրենքին աջակցել է 83 պատգամավոր։

Մինչ այժմ բողոքի ակցիան շարունակվում է Վրաստանի խորհրդարանի դիմաց, որտեղ քաղաքացիներին ցրում են ռետինե փամփուշտներով և գազով։

«Վրացական երազանքը» ևս մեկ
անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։

Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google