Մառնեուլիում այլևս Հայրենական պատերազմի վետերաններ չկան

Այսօր՝ մայիսի 9-ին,  Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից 79 տարի է անցել։

Մառնեուլին այլևս չունի Հայրենական պատերազմի վետերաններ։  2022 թվականին ողջ էին միայն երկու վետերաններ՝ 98-ամյա Հուսեյն Վալիևը և 96-ամյա Զյաթխան Կիրյակովը, թեև երկուսն էլ  արդեն մահացել են։ Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մայիսի 9-ը նշելու համար գնել է ծաղիկների ու մեխակների փունջ։

«Այս պատերազմը
գրանցվել է որպես մարդկության պատմության մեջ ամենաարյունալի ու կործանարար իրադարձությունը։ Հեռանալով Վրաստանից՝ տասնյակ հազարավոր մարտիկներ պայքարեցին ֆաշիստ զավթիչների դեմ։  Կռվողներից շատերը չկարողացան վերադառնալ հայրենիք, իսկ վերադարձածների մեծ մասն արդեն մեզ հետ չէ։ Տեղին եմ համարում ևս մեկ անգամ մեծարել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հերոսներին և «Էլ  ավելի կմեծացնեն» հուշահամալիրը զարդարել կենդանի ծաղիկներով ու կենդանի ծաղկեպսակներով (20հատ մեխակ)
։ - գրված է գնման պարզեցված հաշվետվությունով քարտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմը պատմության մեջ մտավ որպես ամենամեծ և արյունալի հակամարտություն։ 1939-1945 թվականներին տեւած պատերազմը 300 հազար վրացիների կյանք է խլել։ Մարտեր են տեղի ունեցել 40 պետությունների  տարածքում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google