Ընտանիքի սրբության երթին ՝ ոչ աշխատանքային օրով ուսուցիչներին հանձնարարվել է մասնակցել
Մայիսի 17-ի երթին՝ ընտանիքի  սրբության օրը, կմիանան նաև մառնեուլցիները։ Տեղեկություններ են տարածվում դպրոցի ուսուցիչների մոբիլիզացիայի մասին։ Տարբեր գյուղերի մի քանի ուսուցիչներ  «Ռադիո Մառնեուլին» հաստատել են, որ իրենց խնդրել են մասնակցել երթին։

«Ինձ այսօր դպրոցում էլ ասացին, որ գնում ենք Մառնեուլի (երթի)» -  ասել  է ուսուցիչը։

«Մեր դպրոց դեռ չեն զանգել, բայց մեր վարչական միավորի գյուղական չորս
դպրոցին ասել են»
,- ասոլ է  ուսուցչուհին։

«Վերջերս հանդիպեցի ուսուցչիս, նա ասաց, որ մեզ նորից ստիպում են գնալ Թբիլիսի»,- ասել  է տեղի բնակիչներից մեկը։

Գյուղերից մեկի վարորդը  «Ռադիո Մառնեուլ»-ին հաստատել է, որ ինքը գնում է հանրահավաքի։

Թբիլիսիում հայտարարված երթին կմիանա Մառնեուլիի և Հուջաբի թեմը։ Ինչպես ասվում է ժողովին ուղղված իրենց կոչում, երթը տեղի կունենա Քաշուեթիից դեպի Երրորդության տաճար։

«Մայիսի 17-ին, ընտանիքի ամրության և սրբության օրվա կապակցությամբ, Մառնեուլիի և Հուջաբ եպիսկոպոս Գիորգիի (Ջամդելիանիի) օրհնությամբ, հոգևորականները ծխականների հետ միասին կմիանան Քաշուեթիից դեպի Սուրբ Երրորդություն տաճար աղոթողներին  ժամը 12։00-ին։ Մեկնարկը ՝  Սուրբ Դավիթ Աղմաշենեբելի տաճարից ժամը 10:30-ին:

Երթին մասնակցելու համար նման հայտարարություն է տարածել Մառնեուլիի գյուղերի եկեղեցու առաջնորդը։


Վրաստանի կառավարությունը մայիսի 17-ը  հայտարարել է ոչ  աշխատանքային օր։

"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google