Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է վերականգնել մշակութային կենտրոնը 3 000 000 լարիով
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է վերանորոգել մշակութային կենտրոնի շենքը։ Մառնեուլիի քաղաքապետարանը 99600 լարիի մրցույթ է հայտարարել՝ մշակութային կենտրոնի շենքի վերականգնման համար անհրաժեշտ նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի պատրաստման համար։

Մրցութային առաջարկի համաձայն՝ նախատեսվում է մշակութային կենտրոնի ամբողջական վերականգնում, և աշխատանքները պետք է ընթանան հետևյալ ուղղությամբ  ՝ 

Արտաքին ճակատային պատերի վերականգնում 
Շենքի վրա 2 տարածքի կառուցում
(պարուսույցի և թատրոնի փորձերի համար), որտեղ պետք է ապահովվեն ջեռուցման/հովացման/օդափոխման համակարգեր, սանհանգույցներ և վերելակի տեղադրում.
շենքի տանիքի ամբողջական վերականգնում
առկա նկուղների վերականգնում
հրդեհային համակարգի վերականգնում
դահլիճում՝ բեմի մակերեսի փոխարինում, բեմի մեխանիզմների վերականգնում/փոխում, լուսավորության կազմակերպում, ձայնային ռեֆլեկտորների դասավորում, հանդիսատեսի նստատեղերի փոխարինում, ձայնային համակարգի կազմակերպում;
գրասենյակային տարածքների տարբեր սենյակներում միջնորմների կազմակերպում/վերականգնում;
առկա սանհանգույցների վերականգնում;
երկու հանդերձարանների կազմակերպում (կոստյումների և հանդիսատեսի համար);
փոքրիկ թանգարանային անկյունի կազմակերպում շենքի գլխավոր մուտքում;
գրիմանոցի կազմակերպում;
ձախ թևում միջնահարկերի դասավորությունը;
բեմի հետևի մասում, շենքի վրա բացվածք բացելով և մուտքի դուռ տեղադրելով՝ ձևավորում ներկայացնելու համար
շենքի մուտքի մոտ շրջադարձային դարպասի  կազմակերպում։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Մառնեուլիի մշակույթի կենտրոնի շենքի վերականգնողական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 3 000 000 լարի։

Մառնեուլիի քաղաքապետարանը մայիսի 21-ին հայտարարել է Մշակույթի տան վերակառուցման/վերականգնման նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայությունների պետական ​​գնումների մասին։ Ընկերությունները մրցույթին կարող են մասնակցել մայիսի 31-ից հունիսի 3-ը։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերը տրամադրել Մառնեուլիի քաղաքապետարանին պայմանագրի ստորագրումից հետո 120 օրվա ընթացքում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google